News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Մոդել Ռեյչել Ռիքերթը հայց է ներկայացրել Hyundai կոնցեռնի դեմ, որը, աղջկա խոսքով, դաշտանի պատճառով իրեն ազատել է աշխատանքից:

BBC-ի փոխանցմամբ՝ 27-ամյա մոդելը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին Նյու Յորքում ավտոշոուի ընթացքում խնդրել է զուգարան գնալ, բայց արգելել են՝ պատճառաբանելով, որ մեծ թվով հաճախորդներ ունեն:

Արդյունքում նա չի կարողացել ժամանակին փոխել միջադիրը, իսկ հետո ստիպված է եղել փոխել ներքնազգեստն ու զուգագուլպաները: Նա այդ մասին հայտնել է իր գործակալին:

Հաջորդ օրը գործակալը զանգահարել է մոդելին եւ հաղորդել, որ Hyundai-ն չի ցանկանում շարունակել նրա հետ համագործակցությունը, «քանի որ դաշտան է ունեցել»:

Մոդելը հայց է ներկայացրել աշխատանքի տեղավորման հավասարության վերահսկման ամերիկյան հանձնաժողով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ