News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

19-ամյա նախկին մարմնավաճառուհին կստանա 1 մլն դոլարի փոխհատատուցում։ Օքլենդի քաղաքային իշխանությունների որոշմամբ փոխհատուցում կվճարվի այն աղջկան, որը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել 30 ոստիկանների կողմից։

Ոստիկանի դուստր Սելեստա Գուապը, լինելով անչափահաս, ներառվել էր սեքս ինդուստրիայի մեջ։ Հենց այդ ժամանակ էլ, երբ նա «աշխատում էր» փողոցում, նրան սեռական շահագործման են ենթարկել տասնյակ ոստիկաններ։ Նրա դիմումից հետո սկանդալը հսկայական ծավալներ է ձեռք բերել, մի քանի ոստիկաններ, այդ թվում շերիֆի տեղակալները հեռացվել են աշխատանքից։

Քաղաքային իշխանությունները հավանություն են տվել 989 հազար դոլար փոխհատուցման վճարմանը, որպեսզի կարգավորեն ոստիկանի դստեր հայցը։ Ի սկզբանե հայցում նշված էր 66 հազար դոլարի չափով փոխհատուցումը։ «Մեղավորության ընդունում չի եղել, բայց 1 մլն դոլարը ցույց է տալիս, որ դուք որոշակի պատասխանատվություն ունեք»,- ասել է Ժասմինի փաստաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ