News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Թեքսաս նահանգի բնակչին մեղադրանք են առաջադրել իր երկու երեխաների մահվան գործով, որոնց նա մի քանի ժամ շոգին թողել էր փակ մեքենայում, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

24-ամյա Սինտիա Մարիա Ռենդոլֆը խոստովանել է, որ երեխաներին փակել էր մեքենայի մեջ, որպեսզի «խրատի» իր երկու տարեկան դստերը՝ Ջուլիետին, որը հրաժարվում էր դուրս գալ մեքենայից։

Ջուլիետն ու նրա 16 ամսական եղբայրը՝ Քավանը մահացել են մայիսի 26-ին մոտավորապես երեկոյան ժամը 16։30-ին։ Այդ ժամանակ օդի ջերմաստիճանը մոտ 35․5 աստիճան էր։

Մեքենան գտնվում էր Ռենդոլֆի տան մոտ, Ուեթերֆորդ լճից ոչ հեռու։

Բազմաթիվ հարցաքննությունների ընթացքում Ռենդոլֆը իրադարձությունների մի քանի վարկած է պատմել, փորձելով բացատրել իր երեխաների մահը։ Առաջին ցուցմունքներում նա ասել է, որ երեխաներն իրենք են մտել մեքենայի մեջ ու ներսից փակել դուռը։

Նա նաեւ ասել է, որ հայտնաբերելով նրանց, փորձել է փրկել ու կոտրե լ է մեքենայի ապակին։

Բայց ի վերջո կինը խոստովանել է, որ ցերեկը ժամը 12։15-ին գտել է երեխաներին մեքենայի մեջ, որտեղ նրանք խաղում էին։

Երբ Ջուլիետը հրաժարվել է դդուրս գալ մեքենայից, Ռենդոլֆը փակել է դուռը, որպեսզի խրատի նրան ու կարծել, թե Ջուլիետը կկարողանա դուրս գալ մեքենայից, երբ ցանկանա, նաեւ այնտեղից հանել իր եղբորը։

Ոստիկանությունը հայտնում է, որ դրանից հետո մայրը մտել է տուն, մարիխուանա ծխել ու 2-3 ժամ քնել։

Ռենդոլֆը նաեւ խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին, որպեսզի տեղի ունեցածը ներկայացնի որպես դժբախտ պատահար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ