News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պետական դումայում հնչած բոլոր այն մտքերը, ըստ որոնց՝ իբր ռուսերենը պետական լեզու չճանաչելը հանգեցնում է այդ երկրներում ռուսաստանցիների շահերի ոտնահարմանը, պարզապես համարում եմ դասական անլրջություն: Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Սահմանադրական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը, ով 2007-2010 թթ.-ին զբաղեցրել է նաեւ արդարադատության նախարարի պաշտոնը:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է», իսկ սա այն հոդվածներից է, որը կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով: Որեւէ խելամիտ կապ՝ վարորդական իրավունքի վկայականի եւ ռուսաց լեզուն պաշտոնական ճանաչելու միջեւ չկա այնպես, ինչպես կապ չի կարող լինել տեսիլքի եւ իրականության միջեւ:

Նախ, խոսքը, հիմնականում, Ռուսաստանում մշտապես բնակվող ու աշխատող մարդկանց մասին է, ուստի նրանց լեզվական հաջողությունների վրա՝ բուն Հայաստանում ռուսերենը պետական լեզու հռչակելը կունենա զրո ազդեցություն. եթե փոխվում են վկայականի պայմանները, ապա մարդը կանցնի վերապատրաստում կամ կաշառքի միջոցով նորը կստանա: Դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ Ռուսաստանում բնակվող եւ լեզվին կարգին չտիրապետող մարդը մեկեն կսկսի ռուսերեն փայլուն խոսել հենց այն պահից, երբ Հայաստանում ռուսերենը կճանաչվի պետական լեզու: Ի դեպ, ասվածը վերաբերում է նաեւ Հայաստանաբնակ մարդկանց:

«Պետական դումայում հնչած բոլոր այն մտքերը, ըստ որոնց՝ իբր ռուսերենը պետական լեզու չճանաչելը հանգեցնում է այդ երկրներում ռուսաստանցիների շահերի ոտնահարմանը, պարզապես համարում եմ դասական անլրջություն: Ի դեպ, Այս ամենի համատեքստում իրավաչափ կլինի, եթե Հայաստանում գործեն միայն Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրված վկայականները եւ վարորդական իրավունքի միջազգային վկայականները...»,-գրառել է Գեւորգ Դանիելյանը:

Հիշեցնենք, որ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին առաջարկել էր ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ, որպեսզի ազգային վարորդական իրավունքներն ընդունվեն Ռուսաստանում:

2017 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող վարորդներին ՌԴ-ի տարածքում աշխատելն արգելող օրենքը։ Իսկ ուրբաթ՝ հուլիսի 14-ին, Պետդուման օրենք է ընդունել, որի համաձայն՝ Ղրղզստանի, ինչպես նաեւ այլ երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ