News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Ալպերում 75 տարի առաջ անհետացած ամուսինների մարմիններն են հայտնաբերվել։ Նրանց կողքին հայտնաբերվել են ուսապարկեր, շիշ, գիրք ու ժամացույց, հայտնում է AFP-ն։

Վերջնական նույնականացման համար կիրականացվի նաեւ ԴՆԹ անալիզ, սակայն Մերիլին Դումուլինը 99 տոկոսով վստահ է, որ դրանք իր տատիկի ու պապիկի աճյուններն են, որոնք անհետացել էին 1942-ի օգոստոսի 15-ին։

Անհետացման պահին կոշկակար Մարսելին Դյումուլինը 40 տարեկան է եղել, իսկ նրա կինը՝ դպրոցական ուսուցչուհի Ֆրանսինը՝ 37։ Զույգն ուներ 7 երեխա։ Նրանք ուղեւորվել էին սարեր, որպեսզի հետեւեն իրենց անասուններին։ Այդ օրվանից հետո նրանց ոչ ոք չէր տեսել։

Մարմինները հայտնաբերվել են լեռնադահուկային կուրորտի աշխատակցի կողմից 2600 մ բարձրության վրա։ «Դրանք տղամարդու ու կնոջ մարմիններ էին, նրանք հագնված էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ոճով»։ «Սառույցը  հոյակապ պահպանել է նրանց մարմինները, նաեւ զոհվածների իրերը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ