News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ն արձագանքել է NEWS.am-ի «Էրեխեքը բարձրանում սելֆի են անում. Շուրջ 30 տարվա վերամբարձ կռունկը վտանգ է ներկայացնում Հրազդանի բնակիչների համար» վերնագրով հոդվածին՝ նշելով, որ իրենք վերամբարձ կռունկն ապամոնտաժելու խնդրով դիմել են սեփականաջտիրոջն ու Հրազդանի քաղաքապետարանին, սակայն խնդիրը լուծում չի ստացել:

ԱԻՆ-ի պարզաբանման մեջ նշվում է հետեւյալը.

«2016 թվականի հուլիսի 6-ի N 10007-16 գրությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարին է դիմել ՀՀ Կոտայքի մարզի, Հրազդան քաղաքի «Միլենա» համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 309 բազմաբնակարան շենքի հարակից տարածքում գտնվող վերամբարձ կռունկի ապամոնտաժման համար: Ներկայացված վերամբարձ կռունկի ապամոնտաժման հետ կապված խնդիրները տեղում պարզելու նպատակով, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից կատարվել են ուսումնասիրություններ, որի արդյունքում պարզվել է, որ կռունկը պատկանում է «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ-ին, որի տնօրենը հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Հովհաննիսյանը:

2016 թ. հուլիսի 15-ին ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի ՄՓ վարչության աշխատակիցների եւ «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ-ի տնօրեն  Ա. Հովհաննիսյանի միջեւ կայացել է հանդիպում՝ կռունկի ապամոնտաժման հարցերը տեղում քննարկելու համար: Քննարկման ժամանակ Ա. Հովհաննիսյանը եւ իր կողմից հրավիրված համապատասխան մասնագետ Վիգեն Ստեփանյանը պնդել են, որ վերամբարձ կռունկը չի կարող շրջվել, սակայն մեր ներկայացուցիչների կողմից դրա վերաբերյալ գրավոր պատասխան պահանջելուց հետո՝ վերջիններս հրաժարվել են պարզաբանումներ տալուց:

Մեր ներկայացուցիչների կողմից առաջարկվել է «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ-ի ուժերով ապամոնտաժել վերամբարձ կռունկը, սակայն Ա. Հովհաննիսյանը հրաժարվել է, պատճառաբանելով, որ դրա ապամոնտաժման համար անհրաժեշտ գումարներ եւ ծանր տեխնիկա չունի:

2016 թվականի օգոստոսի 19-ին թիվ 18/837 գրությամբ դիմել ենք Հրազդանի քաղաքապետին՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի «դ» կետին համապատասխան արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման միջոցառումներ իրականացնելու առաջարկությամբ: Հրազդանի քաղաքապետարանի կողմից «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ-ի տնօրեն  Ա.Հովհաննիսյանից պահանջվել է կռունկի սեփականության իրավունքի վերաբերյալ փաստաթղթեր, որոնք մինչ օրս քաղաքապետարան չի ներկայացվել:

2017 թ. մայիսի 25-ի N 6308-17 գրությամբ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարին է կրկին դիմել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Միլենա» համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանը՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 309 շենքի հարակից տարածքում, անավարտ շինության մոտ գտնվող եւ չշահագործվող վերամբարձ կռունկը ապամոնտաժելու եւ տեղափոխելու խնդրանքով:

Ի կատարումն ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի 25.05.2017թ-ի N 6308-17 հանձնարարականի պահանջի, ՀՀ ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցների եւ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի «Միլենա» համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանի հետ կռունկի սեփականատեր «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Հովհաննիսյանին առաջարկվել է ապամոնտաժել վերամբարձ կռունկը, սակայն վերջինս հրաժարվել է՝ ապամոնտաժման համար անհրաժեշտ գումար, ծանր տեխնիկա չունենալու պատճառաբանությամբ:

2017 թվականի մայիսի 29-ին Կոտայքի ՄՓՎ Հրազդանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Ս. Դավթյանը հանդիպել է «Միլենա» համատիրության նախագահ Ավետիք Հովհաննիսյանի հետ, սակայն «Ալգար-կռունկ-ալգար» ՍՊԸ տնօրեն Ա. Հովհաննիսյանի գտնվելու վայրի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չի ստացվել:

Ս.թ. մայիսի 31-ին Կոտայքի ՄՓՎ պետի կողմից կրկին գրություն է ուղարկվել Հրազդանի քաղաքապետին՝ արտակարգ իրավիճակների կանխման եւ հնարավոր հետեւանքների նվազեցման միջոցառումներ իրականացնելու առաջարկությամբ:

Երեւան քաղաքի բնակիչ Ալբերտ Հովհաննիսյանը, ում պատկանում է վերամբարձ կռունկը, փրկարարական ծառայող չէ»:

Տպել
Ամենաշատ