News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

Համացանցում գնալով ավելի մեծ ճանաչում է ձեռք բերում մահացու ֆլեշմոբը, որտեղ դեռահասները լվացքի համար նախատեսված գել-հաբեր են ծամում, տեսանյութը տեղադրում համացանցում եւ փոխանցում «էստաֆետը» իրենց ընկերներին ու ծանոթներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Fox News հեռուստաալիքը։

Բժիշկները նախազգուշացնում են, որ լվացքի փոշու պատիճները չի կարելի օգտագործել սննդի մեջ, որոնք չափից ավելի թունավոր են, պարունակում են էթանոլ, պոլիմերներ եւ  ջրածնի գերօքսիդ։ Նման հաբերի օգտագործումը կարող է հարուցել փսխում, իսկ որոշ դեպքերում հանգեցնել մահվան։

Ֆլեշմոբի մասնակիցներից մեկը հեռուստաընկերությանը հայտարարել է, որ իքնը գիտեր պատիճի պոտենցիալ վտանգի մասին։ Այդուհանդերձ, ինքը որոշել է կուլ տակ հաբը, քանի որ «իրեն են հանձնել էստաֆետը»։

«Շատ մարդիկ ինձ ասում էին, որ ես լրիվ ապուշ եմ, կամ հարցնում էին, թե ինչու եմ, ընդհանրապես, դրանով զբաղվում»,-պատմել է դեռահաս տղան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news