News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի հայերն այս պահին հավաքվել են Փարիզի քաղաքապետարանում` հանդիպելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին Փարիզից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով Փարիզ է ժամանել այսօր՝ հունվարի 22-ին: Նա այսօր հանդիպում կունենա նաեւ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ,: Նախագահ Սարգսյանը Փարիզի քաղաքապետարանում հանդիպում կունենա քաղաքապետ Անն Իդալգոյի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վաղը՝ հունվարի 23-ին, ՀՀ նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպման արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում:

Հունվարի 24-ին Ստրասբուրգում Հայաստանի Նախագահը կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով և կպատասխանի պատգամավորներին հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջաննի Բուքիքիոյի և ԵԽԽՎ նորընտիր նախագահի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ