News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի հետ մենք ունենք ընդարձակ համագործակցություն: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:

Յագլանդն ընդգծեց, որ Հայաստանում գործընթացները ճիշտ են ընթանում:

«Նախագահ Սարգսյանի հետ մենք շատ հետաքրքիր փոխանակում ունեցանք շատ բազմաթիվ հարցերի շուրջ»,- ասաց նա:

Սերժ Սարգսյանն էլ իր խոսքում հիշեցրեց, որ հունվարի 25-ին լրանում է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցելու 17-րդ տարին:

«2018թ-ի Հայաստանը լրիվ այլ է, քան 2001թ.-ինը: Մեր երկիրը նշանակալի արդյունքների է հասել ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդման գործում: Այստեղ զգալի դերն ունի Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա արժեքավոր համագործակցությունը»,- ասաց նա:

Նախագահի խոսքով, հանդիպման ժամանակ ԵԽ գլխավոր քարտուղարի հետ երկուստեք սրձանագրել են, որ հատկապես վերջին տասնամյակի ընթացքում համալիր բարեփոխումներ են կատարվել Հայաստանում հիմնարար ազատությունների երաշխավորման, առավել բաց եւ արդյունավետ կառավարման, դինամիկ քաղաքացիական հասարակության ապահովման ուղղությամբ:

Նշենք, որ Հայաստանի նախագահը Երեւանի ժամանակով ժամը 15.00-ին ԵԽԽՎ-ում հանդես կգա ելույթով, ապա կպատասխանի պատգամավորների հարցերին: Օրվա երկրորդ կեսին Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի  հետ: Այսքանով կավարտվի Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա, որը մեկնարկել էր հունվարի 22-ին Փարիզից, որտեղ նա հանդիպում էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Սերժ Սարգսյանը ժամանեց ԵԽԽՎ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ