News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 9-ին, 61 կողմ, 34 դեմ Ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքի նախագիծը:

Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ Հանրային խորհրդի ինստիտուտը օրենքով ֆիքսելու այսօրեական խնդիր չկա, բացի այդ, ներկայումս գործող Հանրային խորհուրդը դրական իմպուլսներ չի հաղորդել հասարակությանը, հետեւաբար իրենք  դեմ են քվեարկելու:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրային խորհրդի մասին» օրինագծով սահմանվում է, որ ՀԽ-ն ունենալու է ոչ թե 36, այլ 45 անդամ եւ ֆինանսավորվելու է բյուջեից՝ առանձին տողով: Ըստ Սահմանադրության, Հանրային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է, որի գործունեությունը սահմանվում է օրենքով:

Նոր օրենքով Հանրային խորհրդում 12 ոլորտային հանձնաժողովների փոխարեն կլինեն 15-ը: Հանրային խորհրդի առաջին 15 անդամներին կնշանակի կառավարությունը, նրանք իրենց հերթին կդիմեն տեղական ինքնակառավարման մարմիններին, հայրենակցական միություններին, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին եւ այլն, առաջարկելով, որ նրանք ներկայացնեն Հանրային խորհրդի անդամի թեկնածություններ:

Ստանալով թեկնածությունները, կանցկացվի վարկանիշային ընտրություն՝ գաղտնի քվեարկությամբ: Առավելագույն ձայներ հավաքած 15 թեկնածուները կդառնան Հանրային խորհրդի անդամ: Հետագայում արդեն 30 անդամները կընտրեն մնացած 15 անդամներին: Վերջում էլ վարչապետը 45 անդամների շարքից կառավարությանը կներկայացնի Հանրային խորհրդի նախագահին:

Նշենք, որ այսօր գործող Հնարային խորհրդի նախագահը Վազգեն Մանուկյանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ