News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017 – 2018 թվականներին գրանցվել են այնպիսի կլիմայական անոմալիաներ, որոնք տառացիորեն մտել են օդերեւութաբանության պատմության մեջ: Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության Օդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ 2017 թվականին չափազանց ցուրտ ձմեռ էր, իսկ ամառը՝ չափազանց շոգ ու երաշտային, ինչը բերեց աննախադեպ անտառային հրդեհների: Իսկ ահա 2018-ի ձմեռը չափից ավելի տաք է: Այսպես՝ հունվարին հանրապետության ամբողջ տարածքում միջին ջերմաստիճանը նորմայից 5-6 աստիճանով բարձր է եղել: Ինչպես նշեց օդերեւութաբանը, առավել տաք է եղել Արարատյան դաշտավայրում: Այստեղ հունվարին գրանցվել են ջերմաստիճանային ռեկորդներ՝ +15 աստիճան: Ըստ որում՝ օդերեւութաբանական դիտարկումների պատմության մեջ փետրվարը ամենատաքն է եղել՝ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 6-8 աստիճանով:

Խոսելով ընթացիկ ամսվա մասին՝ Սուրենյանը հայտնեց, որ մարտի 18-ից 22-ը հանրապետությունում միջին ջերմաստիճանը նորման գերազանցել է 12-15 աստիճանով: Հատկապես շոգ է եղել Մեղրիում, որտեղ ջերմաստիճաը հասել է մինչեւ +25+26 աստիճանի: Այս ամենը հանգեցրել է հանրապետությունում պտղատու ծառերի ժամկետից ամբողջ 40 օրով վաղ ծաղկելուն: «Արարատյան դաշտավայրում ծիրանենիները ծաղկում են միջինը ապրիլի 5-ից 10-ը, բայց այս տարի ծաղկել են մարտի 8-9-ը: Կարելի ասել, որ սա վերջին 100 տարում ամենավաղ ժամկետն է»,- հավելեց օդերեւութաբանը:

Ինչպես նշեց Գագիկ Սուրենյանը, մարտին ցրտահարության վտանգը, բարեբախտաբար, հիմնականում անցել է:   

Նա նաեւ հիշեցրեց, որ 1961 թվականից մարտի 23-ին նշվում է Օդերեւութաբանի միջազգային օրը՝ գործընկերներին շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ