News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Իժեւսկում մահացել է հրաձգային զենքի խորհրդային կոնստրուկտոր Վիկտոր Կալաշնիկովը: Այս մասին հայտնում է Իժեւսկի պետական տեխնիկական համալսարանի մամուլի կենտրոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Մահացել հրաձգային զենքի խորհրդային եւ ռուսական կոնստրուկտոր, «Կալաշնիկով» կոնցեռնի ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, հրաձգային զենքի ականավոր կոնստրուկտոր Միխայիլ Տիմոֆեեւիչ Կալաշնիկովի որդին՝ Վիկտոր Միխայիլովիչ Կալաշնիկովը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են Միխայիլ Տիմոֆեեւիչ Կալաշնիկովի հիմնադրամում, Վիկտոր Միխայլովիչը կթաղվի Իժեւսկի Հարավային գերեզմանատանը մարտի 30-ին, հրաժեշտը նախատեսված է նույն օրը «Երկինք» ծիսական դահլիճում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ