News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուլիսի 6-ին Դալարիկի գյուղապետ Պարգեւ Սաղաթելյանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը:

Նա նշեց, որ այսօր կնշանակվի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար:

Արմավիրի մարզպետն ասաց, որ Դալարիկի համայնքապետարանում ստուգումներն արդեն ավարտվել են: Ըստ այդ ստուգումների՝ համայնքի ավագանին չի հաստատել համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը, աշխատավարձերի սահմանման խախտումներ են տեղի ունեցել, օրինակ վարորդն ավելի բարձր աշխատավարձ է ստացել, քան առաջին կարգի մասնագետը եւ այլ խախտումներ են արձանագրվել:

Հիշեցնենք, որ դալարիկցիները մի քանի անգամ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով հանրապետական համայնքապետի հրաժարականը: Նրանք հայտարարում էին, որ համայնքը երկար տարիներ ղեկավարելով համայնքապետը միայն  յուրացումներ է արել եւ չի նպաստել համայնքի զարգացմանը:

Նշենք, որ Պարգև Սաղաթելյանը Հանրապետական կուսակցության անդամ է: Դալարիկի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 19 տարի՝ 1999 թվականից:

Տպել
Ամենաշատ