News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հուլիսի 24-27-ը ՀՀ սփյուռքի նախարարի գլխավորած պատվիրակությունը Կիպրոսում կլինի: Այս մասին Facebook-ում տեղեկացրել է Մխիթար Հայրապետյանը:

Նա հայտնել է, որ հրավերը ստացել է Կիպրոսի նախագահի Արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուից՝ մասնակցելու «Կիպրացիների համաշխարհային համաժողով»-ին, ինչպես նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը:

«Հանդիպելու եմ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, մասնակցելու եմ Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձեւաչափով սփյուռքի հարցերի շուրջ եռակողմ երրորդ հանդիպմանը, այցելելու եմ Կիպրոսի «Մելքոնյան» վարժարան»,- գրել է նախարարը:

Մխիթար Հայրապետյանը կհանդիպի նաեւ ՀԲԸՄ Նիկոսիայի գրասենյակի ղեկավար կազմի, ՀԲԸՄ կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին արեւելքի եւ Հայաստանի ծրագրերի պատասխանատու Վազգեն Յակուբյանի, Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի, տեղի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ