News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրաքի իշխանությունները հրաժարվել են Իրանի հետ առեւտրային գործարքներում դոլարի կիրառումից, բայց մտադիր չեն ամբողջությամբ իրականացնել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի դեպքում մեր պարտավորությունը կայանում է գործարքներում ԱՄՆ դոլարի կիրառումից հրաժարվելը, այլ ոչ թե ամերիկյան բոլոր պատժամիջոցներին հավատարմությունը»,- քաղաքական գործչի խոսքերն է մեջբերում Al Sumaria-ն:

Ավելի վաղ Հեյդար ալ-Աբադին հայտարարել էր, որ Բաղդադը դեմ է հակաիրանական պատժամիջոցներին, բայց ստիպված է հետեւել դրանց: Նախագահ Ֆուադ Մաասումն իր հերթին նշել էր, որ իրաքյան իշխանությունները պետք է չեզոքություն պահպանեն իրանա-ամերիկյան դիմակայության հարցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ