News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ինչպես գիտեք, այսօր`ժամը 12:00-ին,  «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխաններ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջածանոթ են որպես մերձիշխանական ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայանալով որպես «զայրացած ժողովուրդ»: Սոցիալական ցանցերում ու մամուլում արդեն հայտնվել են հիմնական «դերասանների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով  որևէ կասկած չի թողնում: Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունում։

«Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշադրություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցերի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էության, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրության հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիչներից մեկը` մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրե ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանոմ»,– ասված է հատարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան
ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ…
Հայաստանի գլխավոր դատախազությունը «Մարտի 1»-ի գործով ակտերի դասակարգման փոփոխություն է նախաձեռնել.
Նա պարզաբանեց, որ պետք է հասկանալ՝ հնարավո՞ր է վերաորակել արարքը երեք նախկին պաշտոնյաների նկատմամբ՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունները ծառայողական հանցագործության մակարդակ տեղափոխելու համար...
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ամենաշատ