News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 25
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը քննադատել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը եւ իր կուսակցության անդամներին կոչ արել մասնակցել օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

«Ինչպես հայտնի է՝ երեկ Վերաքննիչ դատարանը ինչ-ինչ ուժերի ազդեցության տակ ապօրինի որոշում կայացրեց՝ բեկանելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին 1-ին ատյանի դատարանի որոշումը։ Դրան նախորդել են 46 պատգամավորների միջնորդությունը՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաեւ վերջինիս վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների կատաղի քարոզչությունը ներկայիս իշխանությունների դեմ։ Այս ամենը մենք դիտում ենք ոչ այլ ինչ, քան նախկին ավազակապետական ռեժիմի ներկայացուցիչների, այլ կերպ ասած՝ հակահեղափոխական ուժերի կոնսոլիդացիայի արտահայտություն եւ հակապետական դավադրություն ժողովրդի դեմ։ Ուստի, հակահեղափոխական ուժերի ռեւանշը խափանելու նպատակով կոչ ենք անում Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներին եւ համակիրներին միահամուռ մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքին»,– ասված է ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրատես». Հանձնաժողովների նախագահները ներքին հրահանգ են ունեցել ԿԸՀ-ից
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ նման հրահանգ ստացել են զուտ այն պատճառով, որ...
«Ժողովուրդ». Ի՞նչ քայլերի կդիմի Փաշինյանը ԱԺ-ն ցրելու համար. բանը կարող է հասնել ԱԺ-ն 1-2 շաբաթով շրջափակելուն
ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում...
«Ժողովուրդ». Ինչո՞ւ կալանքի տակ մնաց միայն Մանվել Գրիգորյանը. աղմկահարույց ձերբակալությունների հետքերով
Ու հետաքրքիրն այն է, որ երեք-չորս ամիս անց դեռեւս որեւէ քրեական գործի նախաքննություն չի ավարտվել, այն դատարան չի ուղարկվել...
«Փաստ». Ավելի քան 9 մլն դրամ, 10 000 դոլար, «TOYOTA AVENSIS 1.8». նորանշանակ դեսպանի ունեցվածքը
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Ղեւոնդյանի դրամական միջոցները կազմել են...
«Հրապարակ». «Դուք ընդդիմությո՞ւն եք». Ով կլինի Քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը
Ինչ վերաբերում է տեղակալին, ապա ՀՀԿ-ն հակված է ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի թեկնածությանը, սակայն...
«Ժամանակ». ՀՀԿ-ականը՝ ՊՎԾ-ում. Ինչպե՞ս է Հայկ Պլուզյանը պայքարելու կոռուպցիայի դեմ
Հայկ Պլուզյանը առ այսօր հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ, եղել է հարկայինի նախկին աշխատակից...
Ամենաշատ
Partner news