News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանը նոր իշխանություններին առաջարկում է ստուգել բոլոր նախկին պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների ունեցվածքը եւ պարզել, թե որտեղից են նրանք միջոցներ կուտակել: NEWS.am-ի հետ զրույցում Լեւոն Շիրինյանը համոզմունք հայտնեց, որ նախկին իշխանությունների օրոք հարստացածները պետք է բացատրեն իրենց ունեցվածքի ծագումը, եթե ոչ, ապա այն պետք է վերադարձնեն ժողովրդին:

«Առաջարկ ունեմ իշխանություններին, որ ստուգեն բոլոր նախկին պաշտոնյաների, դատավորների եւ դատախազների ունեցվածքը: Դատավորն իր անգործության ընթացքում այնքան թոշակ է ստանում, որ 4 պրոֆեսոր միասին այդքան չեն ստանում»,- նշեց քաղաքագետը:

Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ ժողովուրդը նախկին իշխանություններին մերժել է, իսկ նախկիններն իշխանության յուրացում են արել եւ Սահմանադրություն են խախտել:

Անդրադառնալով երկրում տեղի ունեցած փոփոխություններին, իշխանափոխությանը եւ դրա հետ կապված գործընթացներին՝ քաղաքագետն ասաց, որ Կաթողիկոսը նույնպես պետք է հեռանա եւ ճգնավորությամբ զբաղվի:

«Հանուն մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու առողջության եւ վերազարթոնքի, միայն Կաթողիկոսի գահի վրա չէ, որ պետք է ծառայել: Էդքան ծառայեցիք մեր ժողովրդին նվիրումով այդ գահի վրա, հերիք է, հիմա գնացեք, ճգնավորությամբ զբաղվեք»,- հայտարարեց Լեւոն Շիրինյանը:

Տպել
Partner news