News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին հաղորդագրությու է տարածել ԱԺ-ն:

Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են.

• Անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի խոսքի եւ տարբերվող կարծիքի ազատության իրավունք։

• Դատարանների անկախությունը երկրում արդարադատության ապահովման կարեւորագույն երաշխիք է, հետեւաբար օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման մեխանիզմը որեւէ կերպ չպետք է խաթարվի։

• Արադարադատության իրականացման գործում Հայաստանի դատական համակարգն իր ողջ գործիքակազմով իրեն չի սպառել, այդուհանդերձ, եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը:

• ՀՀ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրի համաձայն «Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները սահմանադրական փոփոխությունների միջոցով անցկացնելու դեպքում` մեխանիզմների շարքում հանրաքվեի ինստիտուտը կարող է լինել ամենաժողովրդավարականը, քանի որ փոփոխության ենթակա Սահմանադրությունն ընդունվել է հանրաքվեով։ Այդուհանդերձ, այս հարցում որեւէ տարբերակի ընտրությունը պետք է արվի հանրային ու քաղաքական լայն քննարկումների  արդյունքում։ Այդպիսի հնարավորությունները սպառված չեն թե խորհրդարանում եւ թե հանրային լայն շրջանակներում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ճնշում գործադրել պատգամավորների նկատմամբ: Նրա կարծիքով, կառավարությունը խախտում է խոսքի ազատությունը եւ մարդու իրավունքները:

Իր հերթին Փաշինյանը հայտարարել էր, որ ոչ մի ճնշում չկա եւ կոչ էր արել հաշվի առնել ժողովրդի կարծիքն ու առկա իրողությունները: Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել Արա Բաբլոյանի հետ եւ քննարկել բոլոր հարցերը:

Խորապես մտահոգված եմ երկրում ստեղծված իրավիճակով. Արա Բաբլոյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Անպայման կհանդիպեմ Արա Բաբլոյանի հետ, կարծում եմ՝ ՀՀԿ-ն շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել. Փաշինյան


 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Քաղաքացիներն իրազեկման ակցիա են անցկացնում ԲՈՒՀ-երում՝ ի աջակցություն տավուշցիների
Ակցիայի մասնակցիներից մեկի խոսքով, խնդիրը ոչ միայն Տավուշինն է, այլ ամբողջ Հայաստանինը...
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել...
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտում ընդդեմ միակողմանի զիջումների…
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում...
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, նրանք հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան ականազերծման աշխատանքներ իրականացնել...
Ամենաշատ