News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հանդես է գալիս «մարդկանց միջեւ առանց որեւէ սահմանափակման ամուսնությունները» ճանաչելու օգտին՝ գրում է BBC-ն։

Նա նաեւ հայտարարել է, որ դա տեղավորվում է հասարակության մեջ բոլոր խտրականությունները վերացնելու տրամաբանության մեջ։

Նախագահի այս հայացքները կտրուկ հակասում են 1959թ․ հեղափոխությունից հետո միասեռականության հանդեպ Կուբայի վերաբերմունքին։ Սա կարող է կապված լինել երկրի սահմանադրության փոփոխման հետ, որը ծրագրվում է իրականացնել 2019թ․ փետրվարին։

«Մենք ապրել ենք մտածելակերպի զանգվածային էվոլյուցիա, եւ շատ բաներ այժմ վերանայվում են»,- հավելել է նախագահը։

Նշենք, որ Դիաս-Կանելը նախագահ դարձավ այդ պաշտոնից Ռաուլ Կաստրոյի հեռանալուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ