News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Այդահո նահանգի Բոյսե քաղաքում «Այդահոյի հայեր» հասարակական կազմակերպության կողմից այս շաբաթ հուշարձան է բացվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է Boise State Public Radio-ն:

Հուշարձանի մասին մանրամասներ են հայտնել էլեկտրական ճարտարագետ Վահագն Սարգսյանը և թոշակառու ֆինանսական փորձագետ Հարրի Թումանյանը: Հուշարձանի գաղափարը ծագել է 3 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, երբ «Այդահոյի հայեր»-ը հասկացել են, որ անհրաժեշտ է ավելի լսելի դարձնել այս իրողությունը, որպեսզի Այդահոյում մարդիկ տեղեկացված լինեն հայերի ճակատագրի մասին: Բոյսե քաղաքում գտնվող Վասմութի մարդու իրավունքների կենտրոնը (Wassmuth center for human rights) մեծ աջակցություն է ցուցաբերել կազմակերպությանը՝ տրամադրելով անհրաժեշտ տարածք և միջոցներ հուշարձանի կառուցման համար:

Վասմութի մարդու իրավունքների կենտրոնը նաև հասարակական կրթության վայր է, ուստի նախաձեռնող խմբի համար մեծ նշանակություն ունի մարդու իրավունքների մասին կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության և, առհասարակ, ցեղասպանության մասին մարդկանց կրթելը: Վահագն Սարգսյանն ու Հարրի Թումանյանը նշում են, որ հուշամալիրի կառուցմամբ փորձ է արվում հասարակությանը տեղեկացնել ցեղասպանության չարիքի մասին, որպեսզի կանխվեն նմանատիպ դեպքերն ապագայում: Սարգսյանի կարծիքով՝ հենց հանրության ցածր տեղեկացվածության ու գիտակցության պատճառով է, որ Հայոց ցեղասպանությունից հետո տեղի են ունեցել հրեաների Հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը և մյուս ողբերգությունները:

«Հուշարձանի մոտ լինելու է նաև մի ձայնագրություն, որը պատկանում է այստեղ բնակվող հայերից մեկին, ում մայրը ցեղասպանությունից է փրկվել: Նա  պատմում է, թե ինչ օրեր է անցկացրել սիրիական անապատում, երբ 12 տարեկան էր, թե ինչպես են նրա ընտանիքի անդամներին կոտորել: Այդ կնոջ անունը Ջոան Խաչիկյան է, և նա մեր համայնքում հայերի իրավունքների առաջին ջատագովներից է»,- պատմել է Վահագն Սարգսյանը:

Հուշարձանը սեպտեմբերի 20-ին կկանգնեցվի մարդու իրավունքների հուշահամալիրում՝ հանրային գրադարանից ոչ հեռու գտնվող տարածքում, որտեղ տեղի կունենա բացման հանդիսավոր արարողությունը: Հաջորդ օրը՝սեպտեմբերի 21-ին նույն վայրում տեղի կունենա ևս մեկ արարողությունը, որը նախատեսված է լինելու Այդահոյի հայերի համար: Հուշարձանի մոտ կարելի է տեսնել ՄԱԿ-ի կողմից ճանաչված ցեղասպանությունների ցանկը, Վիլյամ Սարոյանից մեջբերումով հայկական նստարան և ձայներիզ՝ Ջոան Խաչիկյանի ընտանիքի պատմությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեր պայքարը պետք է շարունակվի. Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբը՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Հայ ժողովուրդն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրության իրագործած Հայոց ցեղասպանությունից հետո հարյուրամյա...
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների: ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների...
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Էրդողանը փաստացի հայտարարում է, որ Փաշինյանն էլ է իր հետ համամիտ, «նա հասկանում է», որ առանձնապես բան էլ չի եղել, անհիմն հիշողություններ են…
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ
Ակցիայի մասնակիցներն ապրիլի 24-ին՝ ժամը 12:00-ին, հավաքվելու  են Կիևյան...
ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության...
Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
Մինչեւ Կովիդ ամեն տարի...
Ամենաշատ