News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 17
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Բորիս Չեռնենկոն հայտարարել է, որ «մայր» եւ «հայր» հասկացությունների փոխարինումը «ծնող № 1» եւ «ծնող № 2» հասկացություններով, «անուղղելի վնաս» է հասցնում երեխաներին։ Այս մասին նա խոսել է ՄԱԿ ԳԱ 73-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեում՝ տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Նրա խոսքերով՝ որոշ եվրոպական երկրներում դիտվող միտումը անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ «Մեր կարծիքով՝ այսպիսի մոտեցումը հանգեցնում է պատմական, ավանդական եւ ընտանեկան արժեքների թուլացմանը»,- ասել է Չեռնենկոն։

Նա նշել է, որ 2019թ․ կնշվի Երեխայի իրավունքների կոնվենցիայի 30 ամյակը, եւ Ռուսաստանում համոզված են, որ երեխաների պաշտպանությունը ցանկացած երկրի կարեւորագույն խնդիրներից է։

2011թ․ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ «մայր» եւ «հայր» բառերը կվերացվեն պաշտոնական փաստաթղթերից։ Դրանց փոխարեն կնշվեն «ծնող № 1» եւ «ծնող № 2» հասկացությունները՝ այդ բառերին գենդերային երանգ չհաղորդելու եւ «տարբեր տեսակի ընտանիքներին» ընդունելու համար։

Այս քայլին են դիմել նաեւ Բրիտանիան եւ Ֆրանսիան։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ–ում Կուբայի ներկայացուցիչը ԱՄՆ–ի կողմից սահմանված էմբարգոն ցեղասպանություն է անվանել
Շրջափակումը կուբացի ժողովրդի իրավունքների մասշտաբային, կոպիտ եւ համակարգային խախտում է…
Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան կոչ են արել հետաքննել սաուդյան լրագրողի անհետացումը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սաուդյան Արաբիան պետք է ապացուցի, որ լրագրողի անհետացման հետ կապ չունի․․․
ԶԼՄ-ներն իմացել են ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուների անունները
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ խոսքը Ջեյեմի Մաքքորթի եւ Քելլի Քրաֆթի մասին է․․․
ՄԱԿ ԳԱ-ն Մարդու իրավունքների խորհրդում 18 երկիր է ընտրել
Նրանց իրավասությունները սկսվում են 2019թ․ հունվարի 1-ին․․․
ՄԱԿ-ը նշել է 20 տարիների ընթացքում աղետների պատճառով զոհված մարդկանց թիվը
20 տարվա ընթացքում աշխարհում տեղի է ունեցել 7255 տարերային աղետ, որոնց մեծ մասը կապված է եղանակի հետ...
CBS News-ն անվանել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի հնարավոր թեկնածուներին
Դինա Փաուելը նախագահի աշխատակազմում աշխատել է մոտ մեկ տարի, սակայն վճռորոշ դեր է խաղացել Մերձավոր Արեւելքի քաղաքականության...
Ամենաշատ
Partner news