News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանը թող Հանրապետականի սեւից չվախենա, թող վախենա օրեցօր աճող ժողովրդական հիասթափությունից, իսկ հիասթափված ժողովուրդը մի օր իր սեւն է տալու: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀԿ քարոզչության պատասխանատու, համամասնական ցուցակում 5-րդ տեղն զբաղեցնող Արմեն Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանը, նրա խոսքով, պարտաճանաչ կատարում է ՀՀԿ քարոզչական խմբի անդամի պարտականությունը՝ քարոզարշավի մեկնարկից առայսօր հետեւողականորեն գովազդելով Հանրապետականի քարոզչական բրենդը, կարգախոսը եւ գույները:

«Անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի վախը սեւ գույնից, գուցե որոշակի կոմպլեքսների հետեւանք է, բայց սեւը ասոցացնել ատելության հետ, նշանակում է  Նիկոլ Փաշինյանը նաեւ վիրավորում է եկեղեցու սեւազգեստ սպասավորներին, սեւազգեստ մայրերին, սեւազգեստ հատուկջոկատայիններին, սեւազգեստ ուսանողներին՝ իրենց ավարտական երեկոյին, այս շարքը կարող եմ շարունակել»,-ասաց Աշոտյանը:

Նրա համոզմամբ, ատելության քարոզչությանը ծաղկել է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի շնորհիվ եւ անմիջական մասնակցությամբ՝ ապրիլ-մայիս ամիսներից առայսօր, երբ թիրախավորում էին քաղաքական ընդդիմախոսներին, նրանց ընտանիքներին. «Այս ամենի համար, իհարկե, Նիկոլ Փաշինյանը պատասխան տալու է՝ առնվազն Աստծո առջեւ»:

Վիգեն Սարգսյանի հետ առանձին բանավեճից Նիկոլ Փաշինյանի  խուսափելուն անդրադառնալով, Աշոտյանն ասաց. «Կարծում եմ, շատ ճիշտ է արել Նիկոլ Փաշինյանը. բա ինչ աներ, գնար՝ պարտվեր, խայտառակ լիներ: Դա կհակասեր, ցաքուցրիվ կաներ իր կեղծ հերոսական կերպարը, որը նա այսքան ջանասիրաբար փորձում է կերտել»:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանի՝ առանձին բանավիճելու առաջարկին Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր. «Անտրամաբանական առաջարկ է, որովհետեւ նույն առաջարկով կարող է հանդես գալ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, մյուս կուսակցությունները: Այսինքն ես պետք է 10 հատ առանձին բանավեճ ունենա՞մ: Ես ասել եմ, որ նոյեմբերի 5-ին բոլոր քաղաքական ուժերի հետ բանավեճ լինի»:

Նա նաեւ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն իր սեւ պաստառներով կանխավարկած է ստեղծել կամ ընդունել է, որ Հայաստանում իրենց ատում են. «Այդ զգացումը ես չեմ սերմանել, իրենք են սերմանել իրենց գործունեությամբ»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ