News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում տարեց տղամարդը մահվանից առաջ հարեւանի աղջկան առաջիկա 14 տարիների համար սուբծննդյան նվերներ է թողել, հայտնում է CNN-ը։   

Աղջկա հոր՝ Օուեն Ուիլյամսի խոսքով՝ իր տարեց հարեւան Քենի աղջիկը նրա մահվանից հետո իրենց մոտ է եկել մեծ փաթեթով, որում սուրբծննդյան նվերներ են եղել,։ Դրանք Քենը գնել է Ուիլյամսի երկուամյա աղջիկա համար հաջորդող 14 տարիների համար։ Երեխայի ծնողները շատ են հուզվել։  

«Այն նման էր Մերի Փոփինսի պայուսակին։ Այն իսկապես անհավանական սուբծննդյան պատմություն է»,-պատմել է նա։

Ուիլյամսը պատմել է, որ Քենը 83 տարեկան էր, երբ նրանք երկու տարի առաջ բնակություն են հաստատել նրանց կողքին։ Նա պատմել է, որ Քենը աշխատել է արպես փրկարար, նավաստի, ատաղձագործ, ինժեներ եւ նույնիսկ հացթուխ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ