News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դրական հույզերը, որոնք ստանում են մարդիկ, ովքեր նվերներ են տալիս մյուսներին, ժամանակի հետ չեն թուլանում։ Հենց այդ պատճառով նվերներ տալը ավելի հաճելի է, քան ստանալը, պարզել են ամերիկացի հետազոտողները, որոնք իրենց գիտական աշխատանքի արդյունքները հրապարակել են Association for Psychological Science պարբերականում։

«Դրական հույզերի ինտենսիվությունը, որ մենք ստանում ենք այս կամ այն հաճելի իրադարձությունից կամ գործողությունից, սովորաբար ժամանակի հետ թուլանում է՝ դա, այսպես կոչված, հեդոնիստական հարմարվողականությունն է։ Սակայն երբ խոսքը այլոց ուրախություն պարգեւելու մասին է, ապա մենք, կարծես թե, այդ ընդհանուր կանոնից բացառություն ենք նկատում»,-ասում է հետազոտության հեղինակներից Էդ Օ՛Բրայենը Չիկագոյի համալսրանաից։

Էդ Օ՛Բրայենը եւ Սամանթա Կասիրերը (Հյուսիս-արեւմտյան համալսարան) փորձարկում են անցկացրել ուսանողների հետ, որի արդյունքում պարզվել է, որ եթե կանոնավոր նվերներ տաք այլ մարդկանց, ապա ստացած դրական հույզերը չեն թուլանա, փոխանցում է Planet-today-ը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ