News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկական Փենջաբ նահանգի Պատիալա քաղաքում կինը, որին սպանված էին համարում, իր թաղումից հետո վերադարձել է տուն՝ տեղեկացնում է news.com.au-ն։

26-ամյա Նաինա Ռանին անհետացել էր դեկտեմբերի 8-ին։ Ոստիկանությունում կարծում էին, թե նա սիրեկանի հետ փախել է ամուսնուց, սակայն երեք օր հետո տեղացի ֆերմերը կնոջ մարմնով պարկ էր գտել։ Ճանաչել սպանված կնոջ ինքնությունը հնարավոր չէր, սակայն Ռանիի ծնողները ճանաչել էին նրա զարդերը։

Հարազատները վերցրել էին մարմինը եւ դեկտեմբերի 15-ին դիակիզման էին ենթարկել այն։ Չորս օրից պարզվել էր, որ առաջին վարկածը ճիշտ էր։ Ռանին սիրեկանի հետ տուն էր վերադարձել։ Այժմ ոստիկանությունը փորձում է պարզել սպանված կնոջ ինքնությունը ԴՆԹ-ի միջոցով, որ վերցվել էր մինչեւ դիակիզումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ