News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նախատոնական շրջանում ԱՄՆ քաղաքացիները գնումների համար ավելի քան 850 մլրդ դոլար են ծախսել։

Մանրածախ վաճառքն ԱՄՆ-ում, չհաշված բենզինի եւ ավտոմեքենաների ծախսերը, նոյեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 24-ը աճել են 5,1 տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ Այդ մասին են վկայում MasterCard վճարային համակարգի հաշվարկները՝ տեղեկացնում է Vesti-ն։

Վաճառքի մեծացման տեմպերը վերջին վեց տարվա ընթացքում լավագույնն են՝ չնայած արժեթղթերի շուկայի անկմանն ու քաղաքական տագնապալի իրադարձություններին։ Նախատոնական շրջանում ամերիկացիները գնումների համար ավելի քան 850 մլրդ դոլար են ծախսել։

Customer Growth Partners խորհրդատվական ընկերության ղեկավար Քրեյգ Ջոնսոնի խոսքերով՝ սպառողական ծախսերին նպաստել է վերջին շաբաթներին բենզինի գնի նվազումը, որը կապված է նավթի գնի նվազման հետ։

Առցանց խանութները, որոնցից կատարվում է վաճառքի 13 տոկոսը, իրացումը մեծացրել են 19,1 տոկոսով, իսկ սովորական խանութներում վաճառքն աճել է 3,3 տոկոսով՝ տեղեկացվում է SpendingPulse-ի հաշվետվության մեջ։

Վաճառքի առավելագույն աճը՝ 7,9 տոկոս, գրանցել են հագուստի խանութները։ Միաժամանակ, հանրախանութներում վաճառքը կրճատվել է 1,3 տոկոսով։

SpendingPulse-ի հաշվարկները հիմնված են MasterCard-ի օգտագործմամբ գնումների վրա։ Այդ հաշվարկներում ընդգրկված չեն ավտոմեքենաների, բենզինի եւ սննդամթերքի վաճառքը, ինչպես նաեւ ռեստորանների հաշիվները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ