News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում ընդունվել է նոր օրենք, որը բացառում է ամուսնալուծությունների դեպքերը առանց կանանց իրազեկելու. այժմ կանայք կծանուցվեն, որ ամուսնալուծվել են տեքստային հաղորդագրությունների միջոցով, հաղորդում է BBC News-ը:

Օրենքն ուժի մեջ է մտել կիրակի: Դատարանը գրավոր կծանուցի կանանց, որ նրանք ամուսնալուծվել են:

Տեղի կին իրավաբանները համարում են, որ այդ օրենքը վերջ կդնի երկրում «գաղտնի» ամուսնալուծություններին. նման դեպքերում տղամարդիկ ամուսնալուծվում են առանց կանանց գիտության:

Այս օրենքի շնորհիվ կանայք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները, տեղյակ կլինեն իրենց ընտանեկան կարգավիճակի մասին եւ կկարողանան հավակնել ալիմենտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ