Գերմանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 33-ամյա եգիպտացուն՝ 7-ամյա դստեր սպանության համար, որ կատարել է խանդից դրդված՝ հայտնում է AP-ն։
Դյուսելդորֆի շրջանային դատարանը նշել է հանցանքի ծանրությունը, որի հետ կապված՝ վաղաժամկետ ազատում լինել չի կարող անգամ 15-ամյա ստանդարտ ժամկետից հետո։
Տղամարդը մեղավոր է ճանաչվել իր յոթամյան դստերը 2018թ․ հուլիսին խեղդամահ անելու մեջ։ Նման կերպ նա ցանկացել է վրեժ լուծել իր կնոջից, որին կասկածում էր դավաճանության մեջ։ Տղամարդը հերքել է մեղադրանքները եւ ասել է, որ իր դուստրը դժբախտ պատահարի հետեւանքով է մահացել։
Նրա կինը ոստիկանություն էր զանգել այն բանից հետո, երբ տեսազանգ էր ստացել ամուսնուց, ով ատրճանակն ուղղել էր լացող դստեր վրա։ Երբ ոստիկանները եկել են, աղջիկն արդեն մահացած է եղել։