News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե դուք կին եք եւ ցանկանում են տղամարդկանց հետ հավասար ապրել, ապա պետք է բնակարան եւ աշխատանք փնտրեք Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Լատվիայում, Լյուքսեմբուրգում կամ Շվեդիայում, գրում է The Guardian –ը՝ հղում կատարելով Համաշխարհային բանկի զեկույցին, որում նշվում է, որ ընդամենը մի քանի երկրներ են աշխարհում ապահովում հավասար գենդերային աշխատանքային իրավունքներ՝ օրենքով երաշխավորված:

Համաձայն այս շաբաթ հրապարակված զեկույցի՝ հետազոտությունն անցկացվել էր աշխարհի 287 երկրների կտրվածքով: Ընդ որում՝ համաձայն հետազոտության՝ դեռեւս 10 տարի առաջ կանայք եւ տղամարդիկ առհասարակ չունեին հավասար իրավունքներ:

Զեկույցում հաշվի է առնվել 8 դրույթ, որոնք ազդում են կանանց տնտեսական որոշումների վրա՝ տեղաշարժման ազատությունից մինչեւ կենսաթոշակի անցնելը: Բոլոր ուսումնասիրված երկրներից միայն վերոնշյալ 6 պետություններն են ստացել «գերազանց» գնահատականներ բոլոր պարամետրերով:

39 պետություններից առավելագույն եկամտով երկրները թվով 26-ն են: Դրանցից ութը տեղակայված են Եվրոպայում, օրինակ, Մեծ Բրիտանիան, եւս մի քանիսը՝ Կենտրոնական Ասիայում:

Հարավային Ասիան ճանաչվել է որպես կանանց իրավունքների ամենասրընթաց աճով տարածաշրջան, միեւնույն ժամանակ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում գրանցվել է այդ առումով ամենադանդաղ գործընթացը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ