News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆիննական հյուրանոցում անսովոր լյուքս համար է բացվել. համարում գտնվելու ժամանակ հյուրերին չորս տեսակի՝ շոկոլադ՝ կիտրոնի կաթնաշոռով, մարակույա, կոկոսի եւ խնձորավարսակային կարկադակ պաղպաղակներով լցված սառնարանից օգտվելու  անսահմանափակ հնարավորություն է տրվում:

Turizm-ը հաղորդում է, որ համարը կահավորված է 1930-ականների հին կահույքով, իսկ դիզայնը վարդագույն երանգներով է կատարված: Համարում նաեւ հյուրանոցային սենյակի համար բավականին անսովոր իր կա՝ ճոճարան:

Լրացուցիչ բոնուս է ֆիլմերի հավաքածուն, որը ընտրվել է պաղպակ ուտելու ժամանակ դիտելու համար: Ֆինն կաթնամթերքի արտադրողի խոսքով՝ ընկերությունը ձգտում է մարդկանց երջանիկ դարձնել, քանի որ շատերի համար այդ քաղցր ուտեստը իսկական շեղում է առօրյա կյանքից: Բացի այդ պաղպաղակը մարդկանց խելացի է դարձնում: Քացրակերների համար սենյակի արժեքը մեկ անձի համար  մեկ գիշերը կազմում է 200 եվրո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ