News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վիճակախաղում 273 մլն դոլար շահած ամերիկացի գործազուրկի նախկին կինը հայտարարել է, որ մտադիր չէ վերականգնել հարաբերությունները նրա հետ, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով Fox News-ին:

«Ես ոչինչ չեմ անելու: Ես ունեմ բարոյական սկզբունքներ»,-ասել է նա:

Բացի այդ հավելել է, որ կասկածում է, որ նրա նախկին ամուսինը կկիսի իր հետ գումարը, սակայն հույս ունի, որ նա «ճիշտ կվարվի»:

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ զույգը ամուսնացած էր 15 տարի, սակայն 2018 թվականի աշնանը նրանք ամուսնալուվել են:

Ինչպես նշվում է, կինը վճարում է ալիմենտներ իր նախկին ամուսնուն:

Հիշեցնենք, որ Նյու Ջերսի նահանգի բնակիչը շահել էր 273 մլն դոլարի չափով ջեքփոթը:

Տղամարդը գնել էր տոմսը 10 դոլարով, սակայն մոռացել այն խանութում: Չգտնելով տոմսը՝ հաջորդ օրն ամերիկացին վերադարձել էր խանութ:

Նշվում է, որ վաճառողը նկատել էր մոռացված տոմսը և պահում էր այն տիրոջը վերադարձնելու համար:

«Հաղթանակը կփոխի ամեն ինչ, քանի որ ես գործազուրկ էի: Առաջին հերթին ես կգնեմ նոր պիկապ»,-ասել է տղամարդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ