News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանում ընթացող NATO-Georgia Exercise 2019 բազմազգ զորավարժությունները մեր մարտական պատրաստության հետ առնչություն չունեն, մեզ հետաքրքրող զորավարժություն չի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստանը չի մասնակցում նշյալ զորավարժություններին։

«Մեզ անհրաժեշտ չի եղել զորավարժությունների այդ սցենարը»,–նշեց նա։

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ այս պարագայում էական չէ՝ հրավեր եղել է, թե ոչ. «Մենք ՆԱՏՕ–ի հետ աշխատում ենք այն ֆորմատներով, որոնք մեր անվտանգության համար կարեւոր են»։  

Նշենք, որ այսօր՝ մարտի 18-ին, Վրաստանում մեկնարկել են բազմազգ հրամանատարաշտաբային NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները, որոնց կմասնակցի ՆԱՏՕ–ի 24 անդամ ու գործընկեր երկրներից մոտ 350 զինծառայող։ Հայաստանը չի մասնակցում զորավարժություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ