News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Առաջարկվում է ճշտել կարգավորումները «Փաստաբանության մասին» օրենքի շրջանակում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի մայիսի 30-ի նիստում, «Փաստաբանության մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, ասել է հիմնական զեկուցող, արդարադատության առաջին փոխնախարար Արտակ Ասատրյանը։

Մասնավորապես,  նրա խոսքով՝ օրենքի կարգավորման շրջանակում առաջարկվում է ներառել վարչական դատավարության ինստիտուտ։ «Կարեւոր փոփոխություններից մեկն այն է, որ ըստ օրինագծի առաջարկվում է անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել օտարերկրացի քաղաքացիներին, որոնք ապաստան են խնդրել Հայաստանում, ինչպես նաեւ առողջական վիճակի պատճառով քաղաքացիների գործունեության սահմանափակման դեպքում»,- պարզաբանել է Ասատրյանը։

Ինչպես նշել է փոխնախարարը, ըստ օրինագծի՝ ճշտվում է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը՝ ղեկավարի իրավունքները, նրա պարտականությունները եւ այլն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ