News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այժմ Վրաստանում գտնվում է մի քանի հազար ռուս զբոսաշրջիկ. Մեծամասնությունն ինքնուրույն զբոսաշրջիկներն են. նրանց թիվը 2-2.5 անգամ ավելին է, քան տուրիստական օպերատորների հաճախորդներինը, ասել է ԱՏՕՌ-ի գործադիր տնօրեն Մայա Լոմիդզեն ՌԲԿ-ի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ մինչեւ հուլիսի 8-ը նրանք բոլորը պետք է վերադառնան:

Դեպի Վրաստան թռիչքներ են իրականացնում վեց ռուսական ավիաընկերություններ՝ «Աէրոֆլոտ», S7, «Ուրալյան ավիաուղիներ», «Պոբեդա», Red Wings եւ «Նորդավիա»,-ՌԲԿ-ին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչը: «Մենք սպասում ենք կառավարության հետագա ցուցումներին»,-ասել են Ռոսավիացիայում:

«Մենք վերլուծում ենք նախագահի հրամանը, սպասում ենք Ռոսավիացիայի եւ տրանսպորտի նախարարության պաշտոնական որոշումներին»,-հայտարարել է S7-ի ներկայացուցիչը: «Աէրոֆլոտ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Red Wings-ի մամուլի ծառայությունում հայտնել են ՌԲԿ-ին, որ դադարեցնում են դեպի Վրաստան տոմսերի վաճառքը: «Պոբեդայի» չվերթները մինչեւ հուլիսի 8-ը կկատարվեն ըստ չվացուցակի, չեղարկված չվերթների բոլոր ուղեւորներին կվերադարձվեն գումարները, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման երկրի ազգային անվտանգությունն ու քաղաքացիների անվտանգությունն ապահովելու միջոցառումների մասին, որից հետեւում է, որ հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվում է իրականացնել օդային փոխադրումներ, այդ թվում՝ կոմերցիոն՝ տեղափոխելով Ռուսաստանի տարածքից քաղաքացիներին դեպի Վրաստան: Այդ առնչությամբ ռուսական տուրիստական օպերատորներին խորհուրդ է տրվում ժամանակավորապես դադարեցնել ուղեգրերի վաճառքը դեպի այդ երկիր: Կառավարությանը հանձնարարվել է քայլեր ձեռնարկել Վրաստանի տարածքում ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիներին, ինչպես նաեւ նրանց ուղեբեռը Ռուսաստան տեղափոխելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ