News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում տեղի ունեցավ լավագույն շրջանավարտների՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում աշխատանքի տեղավորման մրցույթի արդյունքների ամփոփումը։ Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը ։ Մրցույթի արդյունքում Պոլիտեխնիկական համալսարանի 7 շրջանավարտ հուլիսի 15-ից աշխատանքի կանցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում որպես ճարտարագետ (ֆոտոռեպորտաժ

2017-ից «Տաշիր» ընկերությունների խմբի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախաձեռնությամբ Պոլիտեխնիկական համալսարանում գործում են աշխարհահռչակ ֆրանսիական «Schneider Electric» ընկերության «Գերազանցության» և «Կասկադ» ընկերության ինովացիոն կենտրոնները, որտեղ տեղակայված են էներգետիկայի և ավտոմատացման ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ։ Վերը նշված լաբորատորիաների ստեղծման արդյունքում տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ այսօր հնարավորություն ունեն հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնները նախատեսված են ոչ միայն ապագա մասնագետների, այլև ոլորտի արդեն կայացած աշխատակիցների համար: Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով. «Տաշիր» ընկերությունների կողմից ստեղծված կենտրոններն կարող են ոչ միայն գիտության և տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում ապահովել, այլև հիմքեր ստեղծել գիտա-տեխնիկական արդյունաբերական արտադրության համար։

«Ուրախալի է նաև, որ մեր ուսանողները, որոնք նաև վերապատրաստվել են կենտրոններում, հնարավորություն են ստացել աշխատանքի անցնել մեր երկրի ամենամեծ ու ամենաարդյունավետ կազմակերպություններից մեկում»,- նշեց բուհի ռեկտորը:

Հաշվի առնելով ՀԱՊՀ Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տեխնիկական վերազինման, կապիտալ վերանորոգումների բարձր մակարդակով իրականացման, մասնագիտական լսարանների կահավորման, գերազանցության կենտրոնների հիմնման և ուսանողական անվանական կրթաթոշակների տրամադրման կազմակերպական գործառույթներում ակնառու ներդրումը, հանդիպման ավարտին ռեկտոր Ո.Մարուխյանը Գիտական խորհրդի անունից «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ՀԱՊՀ Շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Կարեն Դարբինյանին պարգևատրեց ՀԱՊՀ Ոսկե հուշամեդալով: Կարեն Դարբինյանի խոսքով՝ այս ծրագիրը ուսանողներին շահագրգռում է, որպեսզի ավելի լավ սովորեն, բացի այդ ՀԷՑ-ը նպատակ ունի համալրվել երիտասարդ կադրերով։

«Ունենալու ենք լավագույն կադրեր, որոնց փորձելու ենք մեզ մոտ ընդունել աշխատանքի։ ՀԷՑ-ի աշխատակիցների միջին տարիքն այսօր 50 տարեկանից բարձր է, եւ մեր առաջ խնդիր ենք դրել երիտասարդ ուսանողներին պատրաստել, մոտ  սերնդափոխություն ապահովել։ Ոուրախ կլինենք, որ 7-ի փոխարեն  17 կամ 27 լինեն, որովհետեւ մենք իրականում երիտասարադ կադրերի շատ կարիք ունենք»,- ասաց Դարբինյանը։

Նրա խոսքով նոր ընդունվող աշխատողների աշխատավարձերը բավական բարձր են. «Նոր աշխատողների աշխատավարձերը նախատեսված է 300 հազար դրամ եւ մինչեւ 200 հազար դրամ պարգեւավճարի հնարավորություն»։ 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ մաղթելով էլ ավելի արդյունավետ աշխատանք արդեն ընկերության կոլեկտիվում։ «Ուրախ եմ, որ նախկին համալսարան-գործատու սերտ համագործակցության բարի ավանդույթը վերակագնում ենք։ Վստահ եմ՝ նոր ձեռքբերումներ կունենանք մեր հիանալի նոր սերնդի ներկայացուցիչների հետ», - նշեց նա։

Մրցույթի արդյունքում Պոլիտեխնիկական համալսարանի 7 շրջանավարտներից Կարեն Միքայելյանի խոսքով՝ ինքը ստացել է աշխատանքի առաջարկ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»։

«Ամեն ամիս 250 հազար դրամ կրթաթոշակն էինք ստանում, ինչը ոգեւորիչ էր եւ պարտավորեցնում էր, որպեսզի ավելի լավ սովորեինք։ Ուսումնառության տարիներին հավատում ու սպասում էի եւ եղավ այդ առաջարկը։ Իմացա աշխատավարձի չափը, այն ոգեւորում է»,- ասաց Կարեն Միքայելյանը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում 2017-ից «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի և մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի և դիզայնի ինստիտուտի լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին՝ յուրաքանչյուրին տարեկան մինչև 6 հազար դոլարին համարժեք դրամի չափով: Մինչ օրս կրթաթոշակ է ստացել 136 ուսանող։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ