News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վարդանանքը (Սուրբ Վարդանանցը) հայերի համար Գթասրտության եւ հերոսներին ազգային տուրքի օրն է: Օրը նշվում է ի հիշատակ Ավարայրի դաշտում պարսկական բանակի հետ ճակատամարտում Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայոց զորքի պարտության:

5-րդ դարի կեսին Պարսկական կայսրությունը փորձ ձեռնարկեց կրոնափոխություն հարկադրել աշխարհում առաջին քրիստոնեական պետություն Հայաստանին: 448 թվականին պարսից շահ Հազկերտ II-ը Հայաստան հրովարտակ ուղարկեց զրադաշտականություն ընդունելու պահանջով: Արտաշատի եկեղեցու ժողովում Հայաստանի բարձրագույն հոգեւորականությունը եւ իշխանական տները մերժում են այս պահանջը:

Հայերը գիտակցում էին, թե ինչպիսի վտանգ է ծառացած իրենց առաջ՝ զրադաշտականության ընդունումը հավասարազոր էր ասիմիլյացիայի եւ հայ ժողովրդի լիակատար ոչնչացման: Երկրում ապստամբություն է սկսվում՝ սկզբնավորելով «Վարդանանք» զանգվածային ժողովրդական շարժման ստեղծումը, որը միավորում է ամբողջ հայ ժողովրդին՝ ազնվականությանը, հոգեւորականությանը եւ ռամիկներին: Շարժումը անունը ստացել է ի պատիվ դրա առաջնորդի եւ ոգեշնչողի՝ Վարդան Մամիկոնյանի:

451 թվականի մայիսին Ավարայր գյուղի մոտ Տղմուտ գետի ափին տեղի է ունենում հռչակավոր Ավարայրի ճակատամարտը: Պարսկական կանոնավոր 230-հազարանոց բանակի դեմ, որ ներառում էր նաեւ «Անմահների» էլիտար գունդը եւ մարտական փղերին, ելնում է հայկական 66-հազարանոց զրքը: Զորքի մեծ մասը կազմում էին ժողովրդական աշխարհազորայինները, այդ թվում՝ կանայք, հոգեւորականներ, ծերեր:

Հայկական զորքը գլխավորում էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Այս ճակատամարտում երկու կողմերն էլ մեծ կորուստներ ունեցան, իսկ ինքը՝ իշխան Վարդան Մամիկոնյանն ընկավ հերոսի մահով: Սակայն հայերի կողմից կատաղի դիմադրության հանդիպելով եւ ահռելի կորուստներ կրելով՝ պարսիկները ստիպված էին հրաժարվել քրիստոնեական կրոնի եւ հայ ժողովրդի ազգային ինքնության դեմ ոտնձգությունից:

Հայերն իրենց քրիստոնեական հավատը պահպանեցին՝ այն պաշտպանելով զենքը ձեռքներին, նրանք գիտեին, որ մինչեւ մահ կանգնած են արդար գործի համար: Կողք կողքի կանգնած էին հարեւանները, համագյուղացիները, ընկերները եւ անգամ նախկին ախոյանները: Այդ պահին ջնջվել ու մոռացվել էին հին վիրավորանքները, թյուրիմացությունները, դժգոհությունները, եւ բոլորին միավորում էր մեկ բան՝ հայրենի Հայաստանը:

Վարդանանքը ամբողջ հայ ժողովրդի միավորման օրինակ է նրա համար ծանր պահին, ինչպես նաեւ հիշատակի ու հարգանքի տուրք մեր նախնիներին, որոնք Ավարայրի ճակատամարտում պաշտպանեցին Հայաստանի գոյատեւման իրավունքը:

Ամեն տարի տոնը նշվում է հինգշաբթի՝ Սուրբ Զատկի տոնից 8 շաբաթ առաջ: Ժամանակին այն համաժողովրդական տոն էր եւ շատ լայնորեն էր նշվում, բայց այսօր Վարդանանքը դարձել է ավելի եկեղեցական տոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ