News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհուրդը կանցկացվի մայիսի 26-ին վիդեոկոնֆերանսի ձեւաչափով, օրակարգում ներառված է կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը բլոկի երկրների վրա, ինչպես նաեւ ՀԱՊԿ գործընկերոջ եւ դիտորդի կարգավիճակի իրականացման հետագա քայլերը եւ պատմության կեղծման դեմ պայքարը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս:

«Այն նոր իրողությունները, որոնք այժմ զարգանում են ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում համավարակի ազդեցության տակ, կքննարկվեն ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է Զասը:

Ըստ նրա՝ COVID-19-ի համավարակը շատ լուրջ սպառնալիք է ՀԱՊԿ երկրների համար: Նա հիշեցրել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հետ կորոնավիրուսի տարածման իրավիճակի վերաբերյալ:

«Մենք կարծիքներ փոխանակեցինք կազմակերպության յուրաքանչյուր անդամ պետությունում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ: Պայմանավորվեցինք նաեւ շարունակել խորհրդակցությունները՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացման դեպքում կոլեկտիվ արձագանքման միջոցառումներ մշակելու համար»,- ասել է գլխավոր քարտուղարը:

«Իհարկե, համավարակը նոր սպառնալիք է, սակայն ՀԱՊԿ-ի իրավական դաշտը թույլ է տալիս արձագանքել այս տեսակի սպառնալիքներին: Գործող կարգավորող իրավական շրջանակներում եւ առկա համակարգում կան հնարավորություններ համավարակին արձագանքելու համար»,- եզրափակել է Զասը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ