News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 23
USD
518.44
EUR
631.1
RUB
6.95
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Հրաչյա Մուշեղյանի ձեռք բերած ապացույցները:

Ըստ նրա` քննիչ Մուշեղյանը բազմաթիվ կոպիտ եւ ակնհայտ խախտումներ է թույլ տվել նյութերի հավաքման ընթացքում: Փաստաբանը նշել է պատճառները, թե ինչու այս կամ այն ​​ապացույցը կարող է անթույլատրելի ճանաչվել: Արձանագրում ենք, որ քննիչ Մուշեղյանը ենթակա է բացարկի: Սխալների քանակը եւս հիմք է հանդիսանում հետաքննությունից նրա հեռացման համար: Խուդոյանը նշեց, որ նրա կողմից ցուցաբերված կողմնակալությունը եւս վկայում է այդ մասին: Որպես օրինակ` փաստաբանը նշեց այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանի ամբողջ ունեցվածքի կալանքը չի կարող օրինական համարվել:

Արդյունքում դատարանը մասամբ չեղյալ հայտարարեց կալանքը, ինչը խոսում է նաեւ քննիչի գործողությունների ոչ իրավաչափության մասին, նշեց Խուդոյանը: Նույն քննիչը կալանք է սահմանել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամների ունեցվածքի, նրա որդիների հաշիվների ու անշարժ գույքի վրա: Որոշումը բողոքարկվել եւ մասամբ չեղարկվել է: Դատարանը հայտարարեց, որ քննիչն ի սկզբանե հիմքեր չուներ Լեւոն Քոչարյանի ունեցվածքի նկատմամբ կալանք սահմանելու համար: Սեդրակ Քոչարյանի մասով այն անփոփոխ է մնացել:

Տանն իրականացված խուզարկությունը, փաստաթղթերի եւ օրինական պահվող զենքի, համակարգչի եւ սկավառակների առգրավումը` առավել եւս, որ փաստաթղթերը վերաբերում էին աշխատանքին «Սիստեմա» ընկերությունում  2017 թվականից հետո եւ որեւէ կերպ չէին կարող առնչվել 2008-ի իրադարձություններին: Անձնագրից բացի, անձը հաստատող փաստաթղթերի առգրավումը կալանքի պահին եւս խախտում էր, նշել է Խուդոյանը: Առգրավված ունեցվածքի մի մասը դեռ մինչեւ այժմ գտնվում է ՀՔԾ-ում եւ չի վերադարձվել օրինական տիրոջը:

Մեկ այլ խախտում կապված է անձնագիրը Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել հրաժարվելու հետ Վերաքննիչ դատարանի կողմից կալանքի մասին առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու որոշումից հետո: Չնայած նրան, որ այդ ժամանակ Քոչարյանի նկատմամբ ոչ մի խափանման միջոց չկար, քննիչը հրաժարվել է վերադարձնել անձնագիրը: Քննիչին տեղեկացվել է, որ, 2017-ի Սահմանադրական դատարանի նախադեպային որոշման համաձայն, անձնագիրն անհրաժեշտ է վերադարձնել, իսկ հրաժարվելը հակասում է Սահմանադրությանը: Սրան Մուշեղյանը պատասխանել է, որ որոշումն անփոփոխ կմնա: Ավելի ուշ դատարանը ճանաչեց Ռոբերտ Քոչարյանի իրավունքները: Փաստաբանը կարծում է, որ նման գործողությունների պատճառը ոչ թե քննիչի պորֆեսիոնալիզմի պակասն է, այլ` նրա կողմնակալ վերաբերմունքը:

Խախտումների ապոֆեոզը դարձավ խոստովանությունը, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների դեմ գործի կարեւոր մասում ընտրվել են «մեղադրյալներին վերաբերող եւ նրանց մեղավորությունը հիմնավորող նյութեր»: Այսպիսով, փաստաբանը միջնորդեց քննիչ Մուշեղյանի կողմից ստացված նյութերն անթույլատրելի ճանաչել եւ հանել դրանք գործի նյութերից: Քննության փուլում Մուշեղյանին բացարկմանը հասնելու փաստաբանների փորձերն անհաջող էին, եւ այժմ քննության արդյունքում նրան պատճառված վնասը վերականգնելու հնարավորությունը սահմանափակվում է հավաքված նյութերը եւ ապացույցներն անթույլատրելի ճանաչմանը: Ընդ որում, փաստաբանը հավելեց, որ Մուշեղյանը նույն կերպ է վերաբերվել ոչ միայն Քոչարյանի, այլ նաեւ այլ ամբաստանյալներին` պարբերաբար խախտելով նրանց իրավունքները:

Որպես միջնորդության համահեղինակ` փաստաբան Արամ Օրբելյանը մեջբերեց եվրոպական օրենսդրության դրույթները: Նա հատկապես շեշտեց նախնական սուբյեկտիվ վերաբերմունքի անթույլատրելիությունը, որի դեպքում քննիչը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: «Նշված հիմնարար խախտումները ոչ մի դեպքում սպառիչ չեն: Ամենաաղմկալիցներից երկուսը գաղտնալսման հայտնի ձայնագրությունը եւ ՍԴԿ ղեկավարի կողմից անմեղության կանխավարկածի խախտումն է: Միջազգային ստանդարտներն ասում են` եթե խախտումները վերացվեն, քննությունը կարող է շարունակվել: Այս պարագայում երկրի օրենսդրությունը միտումնավոր խախտվել է, ինչը վկայում է պարոն Քոչարյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի մասին: Մուշեղյանի գործողություններն ինքնին անօրինական են: Նա ի վիճակի չէր օբյեկտիվորեն գնահատել ապացույցները: Խախտումները վերացնելու միակ միջոցը գործողություններն անօրինական ճանաչելն է, քանի որ խախտումները համակարգային բնույթ էին կրում, համապատասխան ապացույցներն անթույլատրելի ճանաչելը»,- նշեց Արամ Օրբելյանը:

Մյուս փաստաբաններն աջակցեցին իրենց գործընկերներին: Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը, արտահայտելով իր կարծիքը միջնորդագրի վերաբերյալ, տարակուսանք հայտնեց, թե ի՞ նչ կապ ուներ գործարար Սիլվա Համբարձումյանը մարտի 1-ի դեպքերի հետ: «Այսինքն` նրան կանչել էին մի առիթով, իսկ հարցաքննել` մեկ այլ հարցով»,- ասաց փաստաբանը:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը միջնորդությունն անհիմն համարեց` նշելով, որ սա իրավունքի չարաշահման մեկ այլ օրինակ է, փաստաբաններն անվերջ կրկնում են նույնը եւ միմյանց փաստարկները, իսկ պաշտպանական կողմին քաջ հայտնի է, որ այս փուլում նմանատիպ որեւէ բան քննարկվել չի կարող: «Միջնորդագիրը հիմնված է պաշտպանական կողմի որդեգրած քաղաքականության վրա. եթե ես համաձայն չեմ քո դիրքորոշման հետ, նշանակում է` այն ամենը, ինչ դու անում ես, անընդունելի է»,- ասաց դատախազը: Պետրոս Պետրոսյանը կիսեց իր գործընկերոջ կարծիքը` խնդրելով հետագայում բացառել նմանատիպ երկար քննարկումները:

Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ իրեն շատ լավ հայտնի է դիտարկվող փաստաթղթերի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու անհնարինության մասին (գործընթացը դեռ չի հասել այդ փուլին): Փաստաբանը նշեց, որ խոսքը մեկ սխալի մասին չէ, այլ` համակարգային սխալների` ի վնաս Ռոբերտ Քոչարյանի շահերի: Ահա այստեղ Քրեական դատավարության օրենսգրքի հոդվածն է, որը քննիչի բացարկ է ենթադրում կողմնակալ վերաբերմունքի դեպքում, նշեց Ալումյանը:

Փաստաբան Արամ Օրբելյանը, հակադարձելով Գեւորգ Բաղդասարյանի հայտարարությանը միջնորդության անժամանակ լինելու մասին, մի օրինակ բերեց. եթե պարզվեր, որ Մուշեղյանը գործով տուժածի որդին է, չէ՞ որ դատարանը չէր հետաձգի քննությունը: «Խոսքն այն մասին է, որ դատարանը չպետք է ծանոթանա անթույլատրելի նյութերին: Նույնիսկ եթե այն հետո հրաժարվի դրանցից, դա դատարանի մոտ ներքին համոզմունք կստեղծի»,- ասաց Օրբելյանը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսելուց հետո տվյալները անբավարար համարեց Մուշեղյանի վերաբերմունքի սուբյեկտիվությունը որոշելու համար եւ մերժեց միջնորդությունը:

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատարանը մերժեց դատախազներին բացարկ հայտնելու՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը
Հաշվի առնելով, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնել է հունվարի 26-ին այլ նիստի մասնակցելու մասին, հաջորդ նիստը նշանակվել է փետրվարի 2-ին ժամը 13:00-ին...
Մարտի 1-ի գործով նիստի միջադեպից հետո դատախազը որպես կոմպենսացիա 100.000 ԱՄՆ դոլար է պահանջել․ Dejavu տելեգրամյան ալիք
Մարտի 1-ի գործով ընթացող դատավարական նիստին տեղի ունեցած սուր միջադեպից հետո բավական լարված և ակնհայտ ընկճված վիճակում է եղել գլխավոր դատախազի տեղեկալ Գևորգ Բաղդասարյանը․․․
Քոչարյանի եւ մյուսների գործով դատախազների բացարկի մասին միջնորդության մասով որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին
Հաջորդ նիստը կկայանա հունվարի 26-ին ժամը 13:00-ին...
Դատախազությունը չի մասնակցել Քոչարյանին Մոսկվա մեկնելու թույլտվություն տալու հարցի քննարկմանը
Նա վստահեցրեց, որ նման քննարկում չի եղել ...
Յուրի Խաչատուրով. Հարգարժան դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք
2,5 տարուց մի փոքր պակաս ժամանակ է գալիս եմ այստեղ եւ չեմ հասկանում, թե ինչում եմ մեղավոր...
Ռոբերտ Քոչարյան. երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների
«Երբ 2,5 տարի փորձում են դատապարտել Շուշին եւ Քարվաճառը ազատագրածներին, դա նպաստում է նրան, ինչ տեղի ունեցավ երկու ամիս առաջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ