News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 3-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 14 հոդված, որից 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 8-ը՝ հայկական կողմինը, 2-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ՝ չեզոք բնույթի:

«Գազետա ռու»-ն հրապարակել է 12 հոդված, որից 1-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումն է, 4-ը՝ հայկական կողմինը, 7-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 7 նյութից 4-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 40 հոդված, որից 16-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 18-ը՝ հայկական կողմինը, 6-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 6 նյութից 5-ը՝ չեզոք, 0՝ հայամետ, 1-ը՝ ադրբեջանամետ։

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 11 հոդված, որից 4-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 6-ը՝ հայկական կողմինը, 1-ը՝ հակամարտության վերաբերյալ չեզոք բնույթի նյութ:

«Ռեգնում»-ը հրապարակել է 24 հոդված, 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 11-ը՝ հայկական կողմինը, 8-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 8 նյութից 5-ը՝ չեզոք, 3-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

Ինչպես հայտնում է ռուսական մամուլը, հոկտեմբերի վերջին թուրք ազգայնականները անկարգություններ են հրահրել Դիժոնում։ Նրանց ակցիաները հակահայկական բնույթ են կրում. արմատականները պղծել են Հայոց ցեղասպանության հուշարձանը։ Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկրի տարածքում արգելել թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է 20-րդ դարասկզբին Թուրքիայում հայ ժողովրդի ցեղասպանության հիշատակին նվիրված հուշահամալիրի պղծումը՝ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնին:

The National Interest-ի լրագրող Հարութ Էքմանյանն իր հոդվածում գրում է, որ Արցախում արյունահեղությունը, որտեղ տեղի բնակչության ցեղասպանության կրկնության վտանգ կա, կարելի է կանգնեցնել նրա անկախության ճանաչման միջոցով:

«Միջազգային հանրության համար այն պետք է քաղաքակրթական ճակատ դառնա ռասսայական ատելությամբ պայմանավորված երկու արյունալի բռնապետությունների դեմ։

Վերջիվերջո, երբ նման ռեժիմները խուսափում են սպանության համար պատժից մի վայրում, նրանց հանցավոր օրինակին սկսում են հետեւել ամբողջ աշխարհում», - նշում է լրագրողը։

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում նոյեմբերի 3-ին ———————————————————— «Մեդիա...

Опубликовано Media Advocate/ Մեդիա Պաշտպան Вторник, 3 ноября 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ