News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Մի պահ երևակայությանս ուժ տալով փորձում եմ պատկերացնել, թե ինչ կարող էր լինել Արցախն Ադրբեջանի կազմում նորից հայտնվելուց հետո բոլոր նրանց հետ, ովքեր եղել են ազատագրական շարժման ակունքներում և ժողովրդին առաջնորդել մեր հաղթանակներում:  Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, հավելել է. «Կարծում եմ նրանց պատիժը կլիներ ոչ ավելի դաժան, քան այսօր այդ մարդկանց հանդեպ իրականացնում են Հայաստանի «հեղափոխական» իշխանությունները...

- Այս տողերը գրել եմ մոտ երկու տարի առաջ, երբ բռնադատում էին մեր պետականաշինության գործում մեծ ավանդ ունեցած ռազմական ու քաղաքական գործիչներին:

Այսօր ականատեսը լինելով Արցախում տեղի ունեցող զարգացումներին, համոզվում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը սկսելով՝ «հեղափոխական» իշխանությունները պատժում էին ոչ միայն այդ գործիչներին, այլև նրանց առաջնորդությամբ մեր բոլորիս կողմից ստեղծված Հայոց պետականությանը...

Արդյունքն ակնհայտ է, բայց, համոզված եմ, ոչ վերջնական: Ամեն ինչ հնարավոր է փոխել, եթե նորից սկսենք գործել պետական մտածողությամբ, այլ ոչ թե կեղծ քարոզչությամբ սեփական հանրությանը ապակողմնորոշելով... Սա է փրկության տանող մեր ճանապարհը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ