News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցիների կողմից Տիգրանաշենը վերցնելու պահանջ չի դրվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Պարույր Սեւակ խոշորացված համայնքի  ղեկավար Էդուարդ Ստեփանյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Ադրբեջանը Տիգրանաշենը հանձնելու պահանջ է դրել:

«Ադրբեջանցիները Երեւանն են պահանջում, տա՞նք, իրենք պահանջում են Սեւանը, Սյունիքը, սաղ իրենցն է, մենք ոչ մի բան չունենք, դա նորմա՞լ է: Բա մեր Արծվաշենը մենք ինչո՞ւ չենք պահանջում, Գետաշենը, Շահումյանը ինչո՞ւ չենք պահանջում: Էդ ոնց է՝ իրենք իրավունք ունեն մեր ճանապարհի վրա, մեր հողի մեջը Տիգրանաշենը պահանջելու, Տիգրանաշենն իրենցը չէ, եւ չի կարող լինել իրենցը, այնտեղ հայեր են ապրում, որոնց ժամանակին Ադրբեջանից վտարել են, ունեցած-չունեցածը ձեռքներից վերցրել: Պահանջել բոլորը կարող են, սաղ իրենցն է, մենք ոչ մի բան չունենք, որովհետեւ ներսում մենք  իրար ենք ուտում, փոխարենն իրար կողքի լինենք: Պատճառն այդ է, թե չէ դրանցից ոչ մի շան որդի ռիսկ չի անի տենց բան խոսա: Էդ խոսակցությունները ավելի շատ ներսից քանդողներն են անում, քան թուրքերը: Այդպիսի բան չկա, ու չպիտի լինի»,- ասաց նա:

Ըստ համայնքի ղեկավարի՝ Տիգրանաշենում 42 տուն կա: Այս պահին իրավիճակը հանդարտ է:

«Աստված չանի հանկարծ խառնվի, բոլորով կկանգնենք էդ մի կտոր հողի համար»,-  հավելեց Էդուարդ Ստեփանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալացի պատգամավորը կոչ է արել պահպանել հրադադարի ռեժիմը՝ խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին
«Երբ 2019 թվականին այցելեցի Արցախ, ինձ ապշեցրեց, թե որքան նորմալ էր իրավիճակն այն տարածքում, որին մշտապես սպառնում է հարեւանը։ Ես զարմացած էի իմ այցելած քաղաքներում մարդկանց դիմացկունությամբ եւ ուժով...
Մեզ ներկայացրեցին նաեւ գաղտնի տեղեկություններ. Սեյրան Օհանյանը՝ ԱԺ-ում փակ ռեժիմով քննարկման մասին
Առաջինն այն է, որ մենք այստեղ հրավիրել էինք քաղաքական դեմքերի, այսինքն գերատեսչությունների առաջին դեմքերին, որոնք տիրապետում են քաղաքական, ռաքզմավարական…
Հաագայում այս հայցը պետք է ընկալվի ոչ որպես ձևական գործընթաց. Արմեն Գեւորգյան
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս, հայկական աշխարհը փոթորկված է և փորձում է հարմարվել հետպատերազմյան իրողություններին։ Մի մասը՝ պայքարում...
Պետք է հանրաքվե անեինք՝ պատերազմը կանգնեցնե՞նք, թե՞ ոչ․ Վիգեն Խաչատրյան
Բանակները կռվում են, մենք էլ ասում ենք՝ գնում ենք խորհրդակցելու ժողովրդի հետ․․․․
Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումներից, որովհետև չեմ ցանկանում շարունակել լսել այդ խեղկատակությունը.Թովմասյան
Ես կարծում եմ, որ սա հստակ իշխանության տեսակետն է, որ բոլոր հարցերն նման ձևով տարալուծեն, որևէ հարցին հստակ պատասխան չտրվի և ստացվում է, որ մենք…
Ալիեւն ու Էրդողանը մասնակցել են Արցախի օկուպացված տարածքներում Զանգեզուրի միջանցքի հիմնարկեքի արարողությանը
Ծանոթացել են Ահմեդբեյլի-Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի ավտոմոբիլային ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին․․․
Ամենաշատ