News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արցախի պաշտպանության բանակը դեկտեմբերի 26-ից հետո առ այսօր չի հրապարակել նույն օրը հրապարակված՝ զոհված զինծառայողների ցուցակը, որում անճշտություններ էին եղել, եւ այն ավելի ուշ հանվել էր կայքից։

NEWS.am-ը ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սուրեն Սարումյանից փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ մինչ օրս այդ ցուցակը չի հրապարակվել, եւ առհասարակ ինչո՞ւ չեն հրապարակվում զոհված զինծառայողների անունները։

«Ցուցակը հենց լինի՝ հրապարակվելու է, որովհետեւ ցուցակը պատրաստելու համար բավականին տեւական, մանրակրկիտ աշխատանք է պահանջվում։ Տեսնում եք, թե մեկ չճշտված տվյալի պատճառով ինչ աժիոտաժ է առաջանում։ Ժամանակ է պահանջվում, ուրիշ պատճառ չկա»,- ի պատասխան ասաց Սարումյանը։

ՊԲ-ն վերջին անգամ զոհված զինծառայողների ցուցակ հրապարակել էր դեկտեմբերի 26-ին, որում ներառված էր 147 անուն, սակայն քիչ անց կայքից հանվել էր այդ ցուցակը՝ անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված։

Պաշտպանության բանակը դրանից առաջ ցուցակ էր հրապարակել դեկտեմբերի 25-ին՝ ներկայացնելով հայրենիքի համար մղված մարտերում նահատակված 45 զինծառայողների անունները: Ըստ Արցախի ՊԲ-ի հրապարակած պաշտոնական վերջին տվյալների՝  հայկական կողմի զոհերի թիվը 1870-նն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ