News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահի անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Մեսութ Հաքքի Քաշինը բացահայտ սպառնացել է լրագրողին ազգային հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ հայտարարելով, որ թուրքական հետախուզությունը կգտնի նրան եւ շնաձկների կեր կդարձնի:

Քաշինը CNN Türk հեռուստաընկերության եթերում սպառնալիքների տարափ է տեղացել Ստոկհոլմում ապրող վտարանդի լրագրող Աբդուլլահ Բոզքուրթի վրա եւ ասել, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կգտնի նրան եւ կպատժի: «Թուրքիայի ազգային հետախուզությունը կգտնի նրան, ասեմ ձեզ: Չգիտեմ՝ արդյոք հետախուզությունը նրան ձկների կամ շնաձկների կեր կդարձնի [որպես սպանության մարտավարություն], բայց դավաճանները միշտ մի օր ստանում են իրենց պատիժը»,- ասել է նա:

65-ամյա պրոֆեսոր Քաշինը Թուրքիայի նախագահին կից անվտանգության եւ արտաքին քաղաքականության խորհրդի անդամ է եւ ռազմավարական հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Նա նաեւ դասախոսություններ է կարդում Թուրքիայի տարբեր համալսարաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Ամենաշատ