News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Հանրահայտ Ask.com-ը և Insider.com-ը կատարել են անդրադարձ Կովկասում էլեկտրոնային կոմերցիայի (e-commerce) ոլորտի զարգացման միտումների մասին:

Պանդեմիայի արդյունքում 2020 թվականին գնորդները օնլայն գնումների վրա ծախսել են մոտ 900 մլրդ դոլար ավել՝ համեմատած նախորդ երկու տարվա հետ։ Իսկ հայտնի բրիտանական խանութ ASOS-ի եկամուտը այս ժամանակաշրջանում աճել է մոտ 275%-ով։

Օնլայն գնումների հանդեպ հետաքրքրության աճը նկատվել է նաև Կովկասյան տարածաշրջանում։ Այնուամենայնիվ, ինչպես նշում են Ask.com-ը և Insider.com-ը, Հայաստանում e-commerce ոլորտը սկսել է արագ տեմպերով զարգանալ դեռ 5 տարի առաջ․ դա պայմանավորված էր շուկայում «Գլոբբինգ» ընկերության ի հայտ գալու հետ, որին հաջողվեց մի քանի տարում լիովին փոխել գնումների մշակույթը Հայաստանում։

Ավելին, հոդվածում հայկական ընկերությունը համեմատել են լեգենդար «Ամազոն»-ի հետ։ Online Shopping Network-ը «Գլոբբինգ»-ի աջակցությամբ 2,95 մլն բնակչություն ունեցող Հայաստանի ողջ տարածքում տեղադրել է արդեն 125-ից ավել ժամանակակից լոքեր` օժտված Touch ID, NFC անհպում վճարման համակարգերով, որոնցից հնարավոր է ստանալ նաև «Գլոբբինգ»-ի միջոցով կատարած պատվերները։ Միևնույն ժամանակ «Ամազոն»-ը ունի մոտ 20 000 լոքեր՝ 328.2 մլն բնակչությամբ ԱՄՆ-ում։ Այսպիսով, գերժամանակակից լոքերների քանակով Հայաստանը գերազանցում է ԱՄՆ-ին, եթե նկատի ունենանք երկու երկրների բնակչությունը։

Մասնագետների կարծիքով, օնլայն գնումների աճի միտումը կշարունակվի և հետագա տարիներին՝ անգամ համավարակը լիովին հաղթահարելու դեպքում։ Կանխատեսվում է, որ 2021-ին օնլայն գնումների մասնաբաժինը բոլոր ապրանքների և ծառայությունների վրա կատարած ծախսերի մեջ կկազմի մոտ 20-30%։ 2020-ին այդ ցուցանիշը կազմել է 20%, մինչդեռ 2019-ին` ընդամենը 14%:

Աղբյուրներ՝ Ask.com Insider.com

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2019-2022թթ․ վարույթում քննված կիբեռհանցագործությունների թիվը աճել է շուրջ 600 տոկոսով
2019-2022թթ․ վարույթների քանակը յուրաքանչյուր տարի կրկնապատկվել է...
Աբու Դաբիում թռչող մոտոցիկլետ է գործարկվել՝ կյանքեր փրկելու համար
Այն կարողանում է գետնից 20 մետր բարձրանալ եւ մինչեւ 80 կմ/ժ արագություն զարգացնել․․․
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կարգելափակի TikTok-ն իր բոլոր սարքերում
Կառավարության սարքերում TikTok-ն արգելելու մասին կառավարության որոշումից հետո Համայնքների եւ Լորդերի պալատների հանձնաժողովները որոշել են, որ TikTok-ը կարգելափակվի բոլոր խորհրդարանական սարքերում․․․
Կարևոր հարցերից մեկը որակյալ մասնագետների պակասն է, նրանց Գյումրիում պահելու, արտահոսքը կանխելու խնդիրը․ ԲՏԱ նախարար
Ռոբերտ Խաչատրյանը շրջայց է կատարել տեխնոկենտրոնի ճարտարագիտության և մուլտիմեդիայի...
Չեխիայի խորհրդարանը պատգամավորներին արգելել է օգտվել TikTok-ից
Արգելքը սահմանվել է  խորհրդարանի ղեկավարության կողմից՝ Կիբեր եւ տեղեկատվական անվտանգության ազգային․․․
Նոր որոշում. Արամի 44 հասցեում կիրականացվի «Թումո ստուդիաներ» անվճար կրթական ծրագիրը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ