News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 28
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մտադիր է Արցախում վստահության հանրաքվե անցկացնել։ Նա այդ մասին կհայտարարի այսօր՝ Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքի ժամանակ։

Հարությունյանը հավանաբար ոգեշնչվել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գրանցած արդյունքներով և որոշել է հանրաքվեի միջոցով արցախցիներին ապացուցել իր իշխանության լեգիտիմությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք պահանջում էին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Իսկ այսօր արդեն Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ այսօր ժամը 18:00-ին նույն հրապարակում հանդես կգա ուղերձով:

«Պատրաստվում եմ բաց ու անկեղծ խոսել բոլոր հիմնական խնդիրների ու լուծումների մասին՝ պատերազմից մինչև ներկա անվտանգային ու սոցիալ-տնտեսական իրավիճակ, ՀՀ իշխանությունների հետ հարաբերություններից մինչև ներքաղաքական զարգացումներ: Ցավում եմ, որ այս հեղհեղուկ իրավիճակում ողջախոհությունը լքում է շատերին՝ առանց ընկալելու իրավիճակի լրջությունը Արցախի ապագայի համար: Անկախ իմ հանդեպ ոմանց վերաբերմունքից՝ ես այս ծանր իրավիճակում պատասխանատվություն եմ կրում Արցախի բոլոր քաղաքացիների համար»,–գրել է Հարությունյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անցկացվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լիագումար նիստ
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը քվերակության դրվեց: 27 կողմ ձայնով…
ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.5 մլրդ դրամ
Նախագծով նախատեսվում է նաեւ տրամադրել միջպետական վարկ՝ Արցախի Հանրապետությանը 12,2 մլրդ դրամի չափով՝ Արցախի Հանրապետության…
Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
Նիստի քննարկմանն է ներկայացվում ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու...
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ
Չորրորդ կիսամյակը նվիրվում է մագիստրոսական թեզի գրմանը: Ուսանողները գրում են գիտական մագիստրոսական թեզ իրենց ընտրած մասնագիտացմանը առնչվող թեմայով…
Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել, երկու հիվանդ մահացել է. 73-ամյա կին եւ 64-ամյա տղամարդ
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում...
Երկար ու դժվարին պայքարով հնարավոր է լինելու հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը․ Արտակ Բեգլարյան
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում...
Ամենաշատ