News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հայտնի գանգստեր Ալ Կապոնեին պատկանող իրերի վաճառքը 3 մլն դոլար է բերել, հայտնում է BBC-ն:

Ցուցադրվել է շուրջ 174 իր, ներառյալ անձնական լուսանկարներ եւ հրազեն, ինչպես նաեւ զարդեր եւ կահույք: «Հայտնիության դար․ Ալ Կապոնեի կալվածքը» վերնագիրը կրող միջոցառումը կազմակերպվել է մասնավոր ակումբում եւ գրավել է աճուրդի շուրջ 1000 մասնակցի:

Ամենահայտնի լոտը եղել է Կապոնեի սիրած ատրճանակը, որը վաճառվել է 860 000 դոլարով:

Ինչպես նշում է Chicago Tribune-ը, այս զենքը դարձել է 20-րդ դարում աճուրդում վաճառված ամենաթանկարժեք հրազենը:

Ալ Կապոնեն Չիկագոյից ավազակ էր, որը 1920-ականներին Չոր օրենքի ժամանակաշրջանում, որպես հանցավոր աշխարհի ղեկավար, իր համեմատաբար կարճ իշխանության տարիներին հայտնի էր որպես «հասարակության թիվ մեկ թշնամի»: Նա, ի վերջո, ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու համար եւ մի քանի տարի անցկացրել է Ալկատրասի բանտում: Իրերը նրա ընտանիքի մոտ են մնացել գրեթե 75 տարի՝ 1947թ․ նրա մահից հետո:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ