«Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիան հրապարակել է Թուրքիայում տեկտոնական խզվածքի արբանյակային պատկերը։

««Ռոսկոսմոս»-ը շարունակում է Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների տիեզերական մոնիթորինգը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՌԴ ԱԻՆ խնդրանքով «Ռոսկոսմոս»-ը տեղակայել է ռուսական տիեզերական խմբի բոլոր ուժերն ու միջոցները, ինչպես նաև Տիեզերքի և խոշոր աղետների մասին միջազգային խարտիայի միջոցները՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող տարածքի տիեզերական մոնիթորինգ իրականացնելու համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թուրքական Մարաշի Պազարջիկ շրջանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից հետո Հաթայ նահանգի ձիթապտղի այգիներից մեկում հսկայական խզվածք է գոյացել։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 24 600-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մարաշ քաղաքի մերձակայքում գտնվող Պազարջիկ շրջանում տեղական ժամանակով 04:17-ին։ Հաշվարկվել է մոտ 42 հետցնցում, որոնցից ամենաուժեղի ուժգնությունը կազմել է 6,6 մագնիտուդ։ Ավելի ուշ 7,5 մագնիտուդ ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայում յոթնօրյա սուգ է հայտարարվել։