News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում որոշեց վեձրաբաշխում կատարել 2023 թվականի պետական բյուջեում ոեւ ԱԱԾ-ին գումար հատկացնել:

Հիմանվորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը  պայմա¬նավորված է ՀՀ ԱԱԾ ստորաբաժանումների վարչական շենքերի կառուցման, օբյեկտների վերանորոգման հետ կապված նախագծահետա¬զոտական փաստաթղթերի պատրաստման և բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:

Նախագծով առաջարկվում է ԱԱԾ-ին 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 576 մլն 439 հազար դրամ ԱԱԾ-ի բնականոն գործունեության իրականացման նպատակով:

Նախագծի ընդունման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ԱԱԾ-ի առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ