News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, զույգերը, որոնք միասին են կառավարում իրենց ֆինանսները, կարող են ավելի երկար ապրել սիրո և համաձայնության մեջ։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են  Consumer Research ամսագրում։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ամուսնական զույգերը, որոնք համատեղ բանկային հաշիվներ ունեն, ոչ միայն լավ հարաբերություններ ունեն, այլև ավելի քիչ են վիճում փողի համար և ավելի լավ են վերաբերվում նրան, թե ինչպես են կառավարվում տան ֆինանսները։

Ուսումնասիրողները 230 զույգ են հավաքագրել, որոնք կամ նշանված կամ նոր ամուսնացած են եղել և հետևել են նրանց երկու տարվա ընթացքում, մինչ նրանք սկսել են իրենց ամուսնական կյանքը։ 

Որոշ զույգերի հանձնարարվել է իրենց առանձին հաշիվները բացել, իսկ մյուսներին առաջարկվել է դրա փոխարեն համատեղ հաշիվ բացել։

Երրորդ խմբին   թույլատրվել է ինքնուրույն որոշում կայացնել։

Վերլուծությունը ցույց է տվել, որ համատեղ բանկային հաշիվներ բացած զույգերը երկու տարի անց հայտնել են զգալիորեն ավելի բարձրորակ հարաբերությունների մասին, քան նրանք, որ առանձին հաշիվներ են ունեցել։

Գիտնականները կարծում են, որ միջոցների միավորումը նշանակում է, որ զույգերն ավելի մեծ չափով են համապատասխանում իրենց ֆինանսական նպատակներին և ավելի թափանցիկ են միմյանց համար։

Ըստ նրանց, դա նաև հանգեցնում է «ամուսնության ընդհանուր գիտակցմանը», երբ զուգընկերները արձագանքում են միմյանց պահանջներին։

Մինչդեռ առանձին հաշիվներ ունեցող զույգերը ֆինանսական որոշումների ընդունումը դիտարկում են որպես կարծիքների փոխանակում և, հավանաբար, կարծում են, որ իրենց ավելի հեշտ է խզել հարաբերությունները, ենթադրում են գիտնականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ